Ցավում ենք, որ Արմավիան հայտնվել է այսպիսի վիճակում...- "Արմենիա միջազգային օդանավակայաններ"


Ցավում ենք, որ Արմավիան հայտնվել է այսպիսի վիճակում...- "Արմենիա միջազգային օդանավակայաններ"

  • 06-03-2012 11:22:47   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Այսօր առաւօտեան Արմաւիայ աւիաընկերութիւնը ժամը 06.45-ից դադարեցրել է Երւէան-մոսկուայ եւ Երեւան-ռոստով չուերթների սպասարկումը` ուղեւորներին յայտարարելով, որ չուերթների սպասարկումը դադարեցուել է օդանաւակայանի կողմից սահմանուած բարձր սակագների պատճառով: Այս կապակցութեամբ "Արմէնիայ միջազգային օդանաւակայաններ" Փբը-ն տարածել է յայտարարութիւն, որում, մասնաւորապէս, ասուած է. "Վերոնշեալի առնչութեամբ տեղեկացնում ենք, որ Արմաւիայ ընկերութիւնը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերութիւն միւս աւիաընկերութիւնների օգտւում է մեր ընկերութան կողմից տրամադրուած յատուկ սակագներից: Աւելին, ըստ Ռոսնաւիգացիայ կազմակերպութեան կողմից ստացուած հեռագրի, կուտակուած պարտքերի պատճառով Արմաւիայ աւիաընկերութեանն արգելւում է թռիչքներ իրականացնել դէպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք: Ըստ երեւոյթին, աւիաընկերութեան համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլեւ Ռուսաստանում գործող սակագները: Մեր ընկերութիւնը բացասական է գնահատում Արմաւիայ աւիաընկերութեան կողմից անյարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանութիւնները եւ ցաւում է, որ միակ ազգային փոխադրողը յայտնուել է այսպիսի վիճակում: Նաեւ տեղեկացնում ենք, որ միւս բոլոր փոխադրողների կողմից իրականացուող չուերթները կատարւում են ժամանակին եւ անխափան":
  -   Տնտեսութիւն