Երեւան-Թբիլիսի միջազգային գնացքը մարտի 6-ին մեկնելու է ըստ չվացուցակի


Երեւան-Թբիլիսի միջազգային գնացքը մարտի 6-ին մեկնելու է ըստ չվացուցակի

  • 06-03-2012 18:23:11   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեան Երեւան-Թբիլիսի միջազգային գնացքը մարտի 6-ին «երեւանէ կայարանից մեկնելու է ըստ չվացուցակի` ժամը 22:35-ին: Յիշեցնենք, որ ձեան եւ Ջաջուռ-մայիսեան երկաթուղային հատուածի փակ լինելու պատճառով, մարտի 4-ին Երեւան-թբիլիսի գնացքը վերադարձուեց Երեւան Գիւմրիից: Ներկայ պահին Ջաջուռ-Մայիսկան հատուածը մաքրուած է ձիւնից եւ արդէն բաց է գնացքների անվտանգ երթեւեկութեան համար: Նշենք նաեւ, որ այն ուղեւորները, ովքեր ձեռք էին բերել տոմսեր մարտի 4-ին վերադարձուած գնացքի համար եւ չեն յանձնել այն տոմսարկղեր, կարող են օգտուել այդ տոմսերից:
  -   Տնտեսութիւն