Արմէն Աշոտեան. «Մենք ունենք Անահիտ աստուածուհու արձանի մասունքների վերադարձի պահանջով հանդէս գալու բարոյական հիմքեր»


Արմէն Աշոտեան. «Մենք ունենք Անահիտ աստուածուհու արձանի մասունքների վերադարձի պահանջով հանդէս գալու բարոյական հիմքեր»

  • 07-03-2012 17:10:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 7-ին Հհ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան դեսպանատան մօտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստուածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նուիրուած ակցիայ, որին մասնակցում էին հարիւրաւոր երիտասարդներ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարէն Աւագեանը եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին փոխանցեցին Անահիտ աստուածուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը եւ հիմնադրամի նախաձեռնութեանը միացած աւելի քան 20000 երիտասարդների ստորագրութիւնները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամաւոր Կարէն Աւագեանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ստորագրութիւնները բրիտանական դեսպանատուն յանձնելու օրը պատահական չի ընտրել. այն խորհրդանշական է: Մայրութեան աստուածուհու արձանի մասունքները վերադարձնելուն նուիրուած ստորագրութիւնները յանձնւում են մարտի 7-ին` կանանց մէկամսեակի մեկնարկի նախօրէին, որ սկսւում է Կանանց միջազգային օրով եւ աւարտւում է Մայրութեան եւ գեղեցկութեան տօնով: Կարէն Աւագեանը տեղեկացրեց, որ արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու նախաձեռնութիւնը վերածուել է համահայկական ակցիայի. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին միացել են նաեւ մի շարք սփիւռքահայ երիտասարդներ` լոսանջելեսաբնակ Գեւորգ Մարտիրոսեանի գլխաւորութեամբ: Նրանք ուղարկել են տարբեր երկրներից հաւաքած 1063 ստորագրութիւն: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը նշեց, որ մենք ունենք արձանի մասունքների վերադարձի պահանջով հանդէս գալու բարոյական հիմքեր: ?Ակնյայտ է, որ հայ երիտասարդութիւնն իր մէջ պահում է հայրենասիրութեան, ազային ինքնութեան պահպանման գերակայութիւնը: Ակնյայտ է նաեւ, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու: Նախադէպեր կան աշխարհում, բայց դա չի եղել արագ: Դա գործընթաց է, որ կարող է պսակուել յաջողութեամբ, եթէ մենք լինենք հետեւողական: Իսկ մենք, նման երիտասարդութիւն ունենալով, վստահեցնում եմ Ձեզ, կը լինենք շատ հետեւողական: Ես հաւատում եմ, որ այս գործընթացը կարող է պսակուել յաջողութեամբ, եթէ մեր ջանքերը միասնական ու յամառ լինեն: Ես անձամբ պատրաստւում եմ եւ՜ որպէս պաշտօնեայ, եւ՜ որպէս քաղաքական գործիչ, եւ՜ որպէս քաղաքացի այս հարցը բոլոր պատեհ առիթներով բարձրացնել բրիտանական մեր գործընկերների առջեւ` յոյս տածելով, որ մեր պատմութեան թանգարանում կ'ունենանք ոչ թէ արձանի պատճէնը, այլ բնօրինակը?,- նշեց Արմէն Աշոտեանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարէն Աւագեանի եւ ԿԳ նախարար Արմէն Աշոտեանի հետ հանդիպումից յետոյ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը լրագրողներին յայտնեց, որ Բրիտանական թանգարանից արդէն կայ դրական արձագանք` Անահիտ աստուածուհու արձանի մասունքները ժամանակաւոր ցուցադրել Հայաստանում: Այս քայլը, ըստ դեսպանի, կը դիտուի որպէս հայ-բրիտանական յարաբերութիւնների խորացում եւ թանգարանների միջեւ համագործակցութիւն: ?Մշակոյթը դրական գործիք է ժողովուրդներին մօտեցնելու, եւ յուսով եմ` այս քայլը կը նպաստի աւելի խորը համագործակցութեան եւ յարաբերութիւնների սերտացման նպատակին?,- նշեց դեսպանը: ԿԳ նախարար Արմէն Աշոտեանը, շնորհակալութիւն յայտնելով արձանի մասունքների ժամանակաւոր ցուցադրութեան համար, նշեց, որ հայկական կողմը չի բաւարարուելու ժամանակաւոր ցուցադրութեամբ: ?Մենք դիտարկում ենք այս քայլը որպէս Հայաստանի հասարակութեանն ընձեռուած հրաշալի առիթ` վերադարձնելու մեր հպարտութիւնը, մեր մշակութային արժէքները?,- նշեց Արմէն Աշոտեանը: Հհ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է փոխանցել արձանի մասունքների ցուցադրութեան համար Բրիտանական թանգարան դիմելու համապատասխան փաստաթղթերը: Հիմնադրամը ՀՀ պատկան կառոյցների հետ համագործակցութեամբ առաջիկայում կը սկսի փաստաթղթերի լրացման եւ Բրիտանական թանգարան դիմելու գործընթացը:
  -   Մամլո հաղորդագրություն