Կ'ապահովուի սուբսիդաւորման ծրագրի շարունակականութիւնը


Կ'ապահովուի սուբսիդաւորման ծրագրի շարունակականութիւնը

  • 07-03-2012 18:10:29   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 7-ի նիստում կառավարութիւնն իր աւելի վաղ ընդունած որոշման մէջ կատարել է փոփոխութիւն եւ լրացումներ, որոնք միտուած են ապահովելու «գիւղատնտեսութեան ոլորտին տրամադրուող վարկերի տոկոսադրոյքների սուբսիդաւորումէ ծրագրի շարունակականութիւնը, ինչպէս նաեւ նոյնականացնելու սուբսիդաւորման պայմանագրի օրինակելի ձեւը, վարկաւորման գործընթացն իրականացնել ՀՀ օրէնսդրութեան պահանջներին համապատասխան: «սայ այն որոշումն է, որով մենք լրացուցիչ 7.5 մլրդ դրամ ենք տրամադրելու գարնան գիւղատնտեսական աշխատանքների համար, - յիշեցրել է վարչապետը: - Գործընթացն սկսուելու է ապրիլին: Սա սպասուած որոշում է, մանաւանդ գիտէք, որ մենք էժան գնով դիզվառելիք եւ պարարտանիւթ ենք առաջարկում մեր գիւղացիներին, եւ այս ֆինանսական օժանդակութիւնը նրանց հնարաւորութիւն կը տայ նաեւ այդ վճարումներն իրականացնելէ: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, վերաբաշխելով 2012 թ. պետբիւջեն, փոփոխելով իր նախկին որոշումներից մէկը, կառավարութիւնը ՀՀ ԿԱՅ անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէին յատկացրել է 219 մլն 491 հազար 900 դրամ` գոյքի նկատմամբ իրաւունքների եւ սահմանափակումների պետական գրանցման համար պահանջուող փաստաթղթաշրջանառութիւնն էլեկտրօնային եղանակով (առցանց) իրականացնելու համար ձեռք բերուած սերուերի դիմաց վճարումն իրականացնելու նպատակով: «երեկ մենք այցելել էինք կադաստր, - ասել է վարչապետը: - Պէտք է արձանագրենք, որ որակական փոփոխութիւն է տեղի ունեցել կադաստրում: Մեր քաղաքացիները նոյնիսկ չեն հաւատում, որ այդ որակի ծառայութիւն այսօր հնարաւոր է Հայաստանի Հանրապետութիւնում` լաւագոյն ստանդարտներին համապատասխան: Կարծում եմ` մօտակայ ամիսների ընթացքում նաեւ դրական արձագանքներ կը ստանանք մեր քաղաքացիներից, որովհետեւ նրանք սկսում են օգտուել այդ ծառայութիւնից: Տարեկան շուրջ 400 հազար քաղաքացի է շփուելու կ'ադաստրի հետ: Մենք վերջապէս ունենք ներդրուած էլեկտրօնային համակարգ, էլեկտրօնային հաշուառում, թափանցիկ վերահսկողութիւն, եւ սա կարող ենք համարել մեր յաջողուած ծրագրերից մէկըէ: ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել ՀՀ աղէտների ռիսկերի նուազեցման ազգային ռազմավարութեանը: Լինելով աղէտավտանգ երկիր, ունենալով բազմաթիւ աղէտների դառը եւ ցաւալի փորձ, Հայաստանը դեռ 2005 թ. միացել է Աղէտները դիմակայելու ունակութիւնների զարգացման Հեօգոյի 2005-2015 թթ. գործողութիւնների ծրագրին եւ ակտիւ քայլեր է ձեռնարկում նախանշուած գործառոյթների իրագործման ուղղութեամբ, ինչին միտուած է սոյն ռազմավարութիւնը: Մէկ այլ որոշմամբ կառավարութիւնը ՀՀ մարզպետներին յանձնարարել եւ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել է մարզերի եւ բնակավայրերի (համայնքների) զարգացման ծրագրեր ներառել սեյսմիկ ռիսկի նուազեցման միջոցառումները: Վարչապետը նշել է, որ կառավարութիւնը բաւական հետեւողական է այդ բնագաւառում, ընդհանրապէս սեյսմակայունութեան հարցում: «անհրաժեշտ է ներգրաւել մասնաւոր հատուածը, եւ համագործակցելով քաղաքաշինութեան նախարարութեան հետ` ներկայացնել այն ծրագրերը, որոնք բիզնեսի համար շահաւէտ են: Այդ դէպքում մեր ծրագիրն աւելի մեծ ծաւալ կը ստանաէ, - յաւելել է Տիգրան Սարգսեանը: «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում Ռուսաստանի Դաշնութեան կողմից Հայաստանի Հանրապետութեանը տրամադրուած վարկային միջոցների հաշուին» ծախսային ծրագրի իրականացման կազմակերպչական ծախսերի ֆինանսաւորման նպատակով գործադիրը ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեանը յատկացրել է 21 մլն 133 հազար 600 դրամ: Իր նիստում կառավարութիւնը հաստատել է «տեխնոլոգիական խողովակաշարերի կառուցուածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգութեան ապահովման տեխնիկական կ'անոնակարգըէ, որը մշակուել է ՀՀ օրէնսդրութեան համաձայն: ՀՀ կառավարութիւնը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան «գործադիր իշխանութեան, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբիւջետային միջոցների հաշուինէ ծրագրի 2012 թ. նախահաշիւը, որով նախատեսուած ծախսերը ոչ միայն թոյլ կը տան կատարելագործել արդիւնաբերական սեփականութեան գործակալութեան կողմից ազգային ընթացակարգով իրականացուող աշխատանքը եւ բարձրացնել փորձաքննութեան արդիւնաւէտութիւնը, այլեւ հնարաւորութիւն` բարձր արդիւնաւէտութեամբ կատարել մտաւոր սեփականութեան բնագաւառում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտաւորութիւնները: Նիստում հաստատուել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջոցներով ֆինանսաւորուող «գիւմրու բժշկական կ'ենտրոնէ ՓԲԸ համար բժշկական եւ ախտորոշիչ սարքաւորումների մատակարարման, տեղադրման եւ ուսուցման նպատակով անցկացուած մրցոյթի արդիւնքը` 758 մլն 23 հազար դրամ պայմանագրային արժէքով. յաղթող է ճանաչուել «Մեդտեխնիկայ պլիւս» ՓԲԸ-ի եւ «Բժշկական սարքաւորումներ եւ սպասարկում» հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկութիւն ՍՊԸ-ի կոնսորցիումը: Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբիւջէում, փոփոխութիւններ եւ լրացում` իր աւելի վաղ ընդունած որոշման մէջ, կառավարութիւնը գումար է յատկացրել ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեանը` Մարալիկ քաղաքի 9 կիսակառոյց բնակելի շէնքերի շինարարութեան աւարտի, Գիւմրու Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի, Լոռու մարզի Լեռնապատի Է. Դալլաքեանի անուան միջնակարգ դպրոցի, Երեւանի Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանի, Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակոյթի տան եւ մի շարք այլ օբյեկտների հիմնանորոգման եւ կառուցման նախագծանախահաշուային փաստաթղթերի կազմման համար: Յաջորդ որոշմամբ 113 մլն 32 հազար դրամ է յատկացուել նոյն նախարարութեանը` աղէտի գօտում կառուցուած բազմաբնակարան շէնքերի, բնակարանների, բնակելի տների եւ վերջիններիս կառուցապատման հողատարածքների պետական գրանցումն ապահովելու նպատակով: Խնդրի առնչութեամբ վարչապետ Տիգրան Սարգսեանն ասել է. «մենք փաստօրէն Մարալիկում հարցը լուծում ենք, Երեւանում լուծում ենք ծնողազուրկ երեխաների հարցը: ագարակում, Մեղրիում էլ ունենք ծնողազուրկ երեխաներով ընտանիքներ, որոնց նկատմամբ ունենք պարտաւորութիւնէ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խօսքով` ամբողջ հանրապետութիւնում հաշուառուած է 311 երեխայ, որից 111-ն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են, 200-ը` մանկատան շրջանաւարտներ: Նախատեսուած է Երեւանում, Վանաձորում, Գիւմրիում եւ Մարալիկում լուծել այս հարցը, քաղաքաշինութեան նախարարութեան հետ համապատասխան աշխատանքները կը շարունակուեն Սիւնիքի մարզում: Վարչապետն առաջարկել է խնդրի լուծման համար օգտագործել անբնակ պետական շէնքերը, ինչպէս նաեւ անաւարտ շինարարութիւնները: «շիրակի մարզում ընդհանրապէս այդ անաւարտ շէնքերը շատ են, պէտք է դրանցով էլ զբաղուել, նաեւ մասնաւոր հատուածին տրամադրուած շէնքեր կան, անաւարտ են մնացել, բնակիչները լքել են երկիրը, բայց շէնքերը մնացել են», - ասել է Տիգրան Սարգսեանը եւ յաւելել. «Երեկ մենք Արթիկում էինք, լաւ վիճակում գտնուող շէնքեր կան, որոնք մնացել են տարբեր հանրապետութիւնների ցուցաբերած օգնութիւնից, բայց անաւարտ են, ու մարդ էլ չի ապրում: Պէտք է դրանց ապագայի մասին էլ մտածել: Պէտք է ձեռք բերենք, քաղաքացիներից գնենք այդ շէնքերը եւ տրամադրենք կ'արիքաւորներին»:
  -   Տնտեսութիւն