Մարտի 7-ի նիստում կառավարութիւնը հաւանութիւն է տուել ՀՀ ռազմական կրթութեան հայեցակարգին, սպայական կազմի պատրաստութեան փուլերի ճանապարհային քարտէզին եւ ռազմական կրթութեան հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հայեցակարգը մշակել է աշխատանքային խումբը, որն ստեղծուել էր 2010-2015 թթ. պաշտպանական բարեփոխման համատեքստում: Որոշմամբ նախատեսւում է համակարգուած եղանակով եւ ՀՀ օրէնսդրութեան շրջանակում կարգաւորել կադրային պահանջարկի հետ կապուած խնդիրները:
Կառավարութեան հաւանութիւնն է ստացել «հայաստանի Հանրապետութիւնում 2012-2014 թթ. անտառների պետական մոնիտորինգի իրականացման ծրագիրըէ, որով նախատեսւում է ապահովել անտառների պահպանութիւնը, ընդլայնել ապօրինի ծառահատման եւ բացասական այլ գործողութիւնների դէմ տարուող աշխատանքի ծաւալը եւ ոլորտում տիրող վիճակի թափանցիկութիւնը: Հաստատուել է նաեւ 2012-2014 թթ. բոյսերի պաշտպանութեան միջոցառումների ծրագիրը:
Գործադիրը համաձայնութիւն է տուել Երեւանի քաղաքապետի` «սահակեանշինէ Փբը-ին ուղղակի վաճառքի ձեւով Երեւան քաղաքի Մալաթիա-սեբաստիայ վարչական շրջանում Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատուածում 5,3 հա հողամասի օտարման առաջարկութեանը հետեւեալ պայմանով. հողամասի օտարումից ստացուած միջոցներն ամբողջութեամբ ուղղուելու են Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Լենինգրադեան փողոցի միջեւ ընկած հատուածում 2,6 կմ երկարութեամբ աւտոմայրուղու եւ շուրջ 1,9 կմ ուղետարների կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսաւորմանը: Յաջորդ որոշմամբ կառավարութիւնը հաւանութիւն է տուել աւտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրին, որը նախատեսւում է իրականացնել 3-7 տարում: Հայաստանի Հանրապետութեան եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրուած ֆինանսաւորման շրջանակային համաձայնագրի իրականացման նպատակով գործադիրը հաստատել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «հողի օտարման եւ տարաբնակեցման շրջանակըէ եւ «փոխհատուցման առանձին տեսակների հաշուարկման կ'արգըէ: Մէկ այլ որոշմամբ գործադիրը Երեւանի քաղաքապետին լիազօրել է իրականացնել Երեւանի Վազգէն Սարգսեան N 3 հասցէում գտնուող ՀՀ արդարադատութեան նախարարութեան այրուած շէնքի եւ Զաքեան N 2/1 հասցէում գտնուող կաթսայատան եւ լաբորատոր շէնքի քանդման աշխատանքները: Այդտեղ կառուցուելու է նոր շէնք: ՀՀ վարչապետի հաւաստմամբ` ճարտարապետական այդ լուծումները կը ներկայացուեն հանրութեան հրապարակային քննարկմանը: «մենք նաեւ մտադիր ենք այդտեղ տեղափոխել մեր գերատեսչութիւններից մի քանիսը` արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարութիւնները: Այնպէս որ, առաջին քայլն ենք անում այդ ուղղութեամբ, պէտք է նոր շէնքի ճարտարապետական լուծումները հաստատենք: Երկու անգամ աւելի շատ տարածք կը ստանանք եւ կը բարելաւենք վիճակըէ, - եզրափակել է վարչապետը:
Կառավարութիւնն իր աւելի վաղ ընդունած որոշման մէջ կատարել է փոփոխութիւն, որը թելադրուած է Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակոյթի տան կառուցումը շինարարական արտադրութեան կազմակերպման կարգին համապատասխան աւարտին հասցնելու անհրաժեշտութեամբ: Արդիւնքում ակնկալւում է 2012 թուականին ձեռք բերել շահագործման ենթակայ մշակոյթի տուն:
Կառավարութեան որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճիւղի յենակետային վարժարան» ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպուել է եւ միացուել «Կապանի N2 աւագ դպրոց»ՊՈԱԿ-ին: