Արմէն Աշոտեան. Կրթական համակարգը ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն է` շնորհիւ դրանում ընդգրկուած կանանց


Արմէն Աշոտեան. Կրթական համակարգը ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն է` շնորհիւ դրանում ընդգրկուած կանանց

  • 07-03-2012 19:05:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում մարտի 7-ին տեղի է ունեցել տօնական ընդունելութիւն Կանանց միջազգային տօնի` մարտի 8-ի առթիւ: Մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցների մօտ երկու տասնեակ վաստակաշատ մանկավարժներ արժանացել են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատուոգրերի: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը ոլորտի կանանց մաղթել է անձնական երջանկութիւն, գեղեցկութիւն: «Կրթական համակարգը ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն է` շնորհիւ համակարգում ընդգրկուած կանանց` ուսուցիչների, դասախօսների, ուսանողուհիների, աշակերտուհիների: Կրթական համակարգը` որպէս դաստիարակութեան, արժէքների ստեղծման ու փոխանցման համակարգ, լաւագոյնս է բացայայտում հայ կնոջ կերպարը: Վստահօրէն կարող եմ ասել, որ հայ կնոջ օգնութեամբ ու մասնակցութեամբ կրթական համակարգում առաւել մեծ յաջողութիւններ կարող ենք գրանցուել»,-նշել է Արմէն Աշոտեանը եւ յաւելել, որ կանայք լրացուցիչ բարութիւն են հաղորդում մեր հասարակութեանը: մարտի 8-ի առթիւ ուսուցչուհիների պարգեւները յանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչեանը: Շնորհաւորելով կրթութեան համակարգում աշխատող կանանց` Մանուկ Մկրտչեանը բանաստեղծական մի քանի քառեակ է նուիրել նրանց եւ մաղթել անսահման ժպիտ ու ստեղծագործ աշխատանք: ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ԿԳՆ-ից, պարգեւների յանձնման արարողութիւնից յետոյ ուսուցչուհիները երախտիքի խօսքեր են յղել, ինչպէս նաեւ միջոցառումը զարդարել երգով:
  -   Հասարակութիւն