Անահիտ Բախշեանն ահազանգում է. կառավարութիւնը գործել է անազնիւ
12-03-2012 10:58:16 | Հայաստան | Հասարակութիւն
"Ժառանգութիւն" կուսակցութեան մամլոյ ծառայութիւնը տարածել է ՀՀ ԱԺ պատգամաւոր Անահիտ Բախշեանի ("Ժառանգութիւն") յայտարարութիւնը`"Խորհրդարանական ժամ" հաղորդման շրջանակներում: Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութեան տեքստ ամբողջութեամբ.
""Ժառանգութիւն" կուսակցութիւնը կանանց միջազգային տօնի` մարտի 8-ի առթիւ սրտանց շնորհաւորում է մեր հանրապետութեան բոլոր կանանց եւ մաղթում, որ ունենանք արդարամիտ ու ազնիւ իշխանութիւն: Այս մաղթանքին սպասում են հանրապետութեան բոլոր քաղաքացիները եւ յատկապէս արագածոտնի մարզի Վարդենիս գիւղի ժողովուրդը, որովհետեւ գիւղի դպրոցը չորրորդ աստիճանի վթարային շէնք է: Աշակերտների ծնողները հրաժարւում են երեխաներին ուղարկել դպրոց, երեխաների կեանքը խարխլած շէնքում վտանգուած է, կրթութեան իրաւունքը` նունպես: Իսկ դպրոցի շէնքի պատմութիւնը հետեւեալն է. 2011թ. պետական բիւջէով նախատեսուել է նոր դպրոցի կառուցում: Աշնանը սկսել են փորել դպրոցի հիմքերը, գիւղացիները ոգեւորուել են, երեխաները` ուրախացել, սակայն շատ կարճ ժամանակ յետոյ «սպիտակ կ'ամարէ Սպը-ն հաւաքել է շինտեխնիկան ու հեռացել:
Տեղին է յիշել մարտի 1-ին Կ'ոտայքի մարզում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ վարչապետի արտայայտած հետեւեալ միտքը. «հայաստանի հանրապետական կուսակցութիւնը եղել է ազնիւ եւ հաւատարիմ իր սկզբունքներինէ (մէջբերումը բառացի է): Ենթադրում եմ, որ վարչապետը իշխող կուսակցութեան ազնիւ լինելու մասին յայտարարութիւն անելով` ուզում էր ասել, որ կառավարութիւնն էլ է ազնիւ: Այս դէպքում որքանո՞վ է ազնիւ կառավարութեան վերաբերմունքը Վարդենիս գիւղի կամ այլ բնակավայրերի խարխլուած, ցուրտ դպրոցներում սովորող երեխաների նկատմամբ, ո՞վ է երաշխաւորելու չորրորդ կարգի վթարային շէնքում սովորող երեխաների կեանքի անվտանգութիւնը: Ինչո՞վ է զբաղուած Արագածոտնի մարզպետարանի` երեխաների, ընտանիքների եւ կանանց իրաւունքների պաշտպանութեան բաժինը:
Յարգելիբ ազնիւ կառավարութիւն, ինչպէ՞ս կարող էր յայտարարուել շինարարութեան մասին մրցոյթ, կառավարութեան որոշմամբ հաստատուէր մրցոյթը յաղթող կազմակերպութիւնը, Աժ-ի կողմից հաստատուած պետական բիւջէով տրամադրուէր 40 մլն դրամ, իսկ կառավարութեան որոշմամբ ետ վերցուէր օրէնքով նախատեսուած գումարը: Սա կառավարութեան ոչ միայն անազնուութեան, այլեւ ապօրինի գործունէութեան մի օրինակ է, իսկ նման անազնուութեան փաստերի հետ ամէն օր ու ժամ, ցաւօք, բախւում են մեր հասարակութեան անդամները:
Այժմ անազնուութեան մի աբյլ տեսակի մասին, որով վերջապէս պէտք է զբաղուի Էթիկայի յանձնաժողովը: Բազմաթիւ են բարձրաստիճան այն պաշտօնեաները, ովքեր պաշտօնական լիազօրութիւններն իրականացնելիս առաջնորդւում են իրենց հետ փոխկապակցուած անձանց անձնական շահերով:
Օրինակ, Արագածոտնի մարզի երեք դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար պայմանագրերը կնքուել են մարզպետի եղբօր «ես եւ նաէ ՍՊԸ–ի հետ, որը, ըստ Քաղաքաշինութեան նախարարութեան տեսչութեան տեղեկանքի, հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է խիստ անորակ ու ժամկէտների խախտումով, եւ իմ կողմից հնչեցուած բոլոր ահազանգերի հանդէպ կառավարութիւնը, ի դէմ փոխվարչապետի, ցուցաբերում է կատարեալ անտարբերութիւն: Սա աւելին է, քան անազնիւ գործելակերպը:
Ինչեւէ, սիրելի քոյրեր, կարծում եմ, յատկապէս կանայքս, ջանք չպէտք է խնայենք, որպէսզի որքան հնարաւոր է շուտ բերենք այն ժամանակները, երբ իշխանութիւնները կանանց ոչ միայն համերգներ կը նուիրեն, այլեւ կը կատարեն իրենց ուղիղ պարտականութիւնները, մասնաւորապէս կ'ապահովեն դպրոցներում մեր երեխաների կեանքի անվտանգութիւնն ու կրթութեան իրաւունքը:
Սիրելիներս, մաղթում եմ առողջ ու երջանիկ լինէք մեբր երկրում, ձեբր ընտանիքների հետ միասին":