Ռիչարդ Կիրակոսեան. Հայաստանի համար ամենակարեւոր փորձաքարը կը լինեն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները


Ռիչարդ Կիրակոսեան. Հայաստանի համար ամենակարեւոր փորձաքարը կը լինեն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները

  • 12-03-2012 17:59:48   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն այսօր աւելի ամուր հիմքերի վրայ է, սակայն ամենակարեւոր փորձաքարը Հայաստանի համար կը լինեն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները: Այս մասին լրագրողների հետ մարտի 12-ի հանդիպմանը յայտարարել է Տարածաշրջանային հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը:Նա ընդգծել է, որ Հայաստանում մայիսի վեցի խորհրդարանական ընտրութիւնները շատ կարեւոր են Հայաստանի համար: Պէտք է այնպիսի ընտրութիւններ կազմակերպել, ինչպիսին չի եղել անկախ Հայաստանի ողջ պատմութեան ընթացքում: Ըստ վերլուծաբանի, «ռուսաստանում ականատես եղանք ինչպէս արդէն յայտնի լցոնումների, այնպէս էլ նոր տեսակի կեղծիքների, տեղադրուեց 90 հազար տեսախցիկ, որոնց մեծ մասը չէր աշխատում, իսկ էկրաներն էլ երեկոյեան արեւային լոյս էին ցոյց տալիս ընտրատեղամասերում, պատկերները պարզ չէին երեւումէ: Ըստ Ռ.Կիրակոսեանի, ՌԴ-ում ընտրութիւններից դժգոհողները մեծ թիւ են կազմում, միաժամանակ նշուեց, որ Արեւմուտքի արձագանքը բաւականին թոյլ էր: Եթէ Ռուսաստանում ընդդիմութիւնը պայքարում էր Պուտինի դէմ, ապա Հայաստանում պայքարն ընթանում է կոալիցիայի ներսում` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Երրորդ անգամ գալով իշխանութեան` Վլադիմիր Պուտինը որոշակի փոփոխութիւն կը մտցնի Ռուսաստանի վարած քաղաքականութեան մէջ, թէեւ, ըստ վերլուծաբանի, Մեդուեդեւի նախագահութեան ժամանակ էլ շատ դէպքերում Պուտինն էր թելադրում, «սակայն այժմ կը տեսնենք որոշակի փոփոխոխութիւնէ, նոր զարգացումներ կ'ապրի Եւրասիական միութեան ծրագիրը, ղարաբաղեան խնդրի կարագուորման գործընթացում էլ ճնշումներ կը լինեն բանակցող երկու կողմերի վրայ: «մեդուեդեւը ժամանակ էր ծախսում ձեռքսեղմումների վրայ, Պուտինի ոճն այլ էէ,- նկատել է Ռիչարդ Կիրակոսեանը, յաւելելով, որ «Հայաստանի վրայ այդ տեսակի ճնշում, ի հարկէ, չի գործի, Սերժ Սարգսեանի վրայ նման ճնշումները չեն աշխատի»:
  -   Քաղաքական