ՀՀ վարչապետն ընդունել է Արժոյթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրէնին


ՀՀ վարչապետն ընդունել է Արժոյթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրէնին

  • 12-03-2012 18:47:02   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Արժոյթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրէն Մեննոյ Անելին, ով համակարգում է Հայաստանի, Բոսնիայ եւ Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորուաթիայի, Կիպրոսի, Իսրայէլի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Ռումինիայի եւ Ուկրաինայի հետ աշխատանքները: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Տիգրան Սարգսեանը շնորհաւորել է իր հիւրին ԱՄՀ գործադիր տնօրէնի պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ եւ յոյս յայտնել, որ «մեր միջեւ այսուհետ եւս կը ծաւալուի սերտ համագործակցութիւն»: Մեննոյ Անելին եւս կարեւորելով Հայաստանի հետ համագործակցութեան զարգացումը` նշել է, որ այն օգտակար է երկուստէք: Այնուհետեւ, զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործարար միջավայրի բարելաւմանը, հարկային, մաքսային եւ կենսաթոշակային բնագաւառներում իրականացուող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Կողմերը մտքէր են փոխանակել նաեւ ԱՄՀ յետագայ քաղաքականութեան շուրջ, որն ուղղուած է լինելու գործընկեր երկրներում տնտեսական տարբեր զարգացումներին արագ արձագանքմանը:
  -   Տնտեսութիւն