Արցախի եւ Հայաստանի նախագահները ներկայ էն գտնուել պաշտպանութեան բանակի մարտավարական զօրավարժութիւններին


Արցախի եւ Հայաստանի նախագահները ներկայ էն գտնուել պաշտպանութեան բանակի մարտավարական զօրավարժութիւններին

  • 13-11-2010 17:57:25   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի եւ Հայաստանի նախագահներ Բակոյ Սահակեանն ու Սերժ Սարգսեանը նոյեմբերի 12-ից 13-ը ներկայ էն գտնուել պաշտպանութեան բանակի մարտավարական զօրավարժութիւններին: Նոյեմբերի 12-ին Բակոյ Սահակեանը եւ Սերժ Սարգսեանը մասնակցել էն Արցախի Հանրապետութեան զինուած ուժերի շտաբում տեղի ունեցած խորհրդակցութեանը, որը նուիրուած էր բանակաշինութեանը վերաբերող հարցերին: Համապատասխան զեկոյցով հանդէս է եկել Արցախի պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը: Նախագահները նաեւ մասնակցել էն զինծառայողների համար կառուցուած բնակելի շէնքերի բնակարանամուտի հանդիսաւոր արարողութիւններին, ինչպէս նաեւ այցելել մի շարք տնտեսական օբյեկտներ, մասնաւորապէս, Մատաղիսի ՀԷԿ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանը, Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը, հայկական երկու պետութիւնների զինուած ուժերի բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական