Լոյս է տեսել Աշոտ Մարկոսեանի «արժէքային համակարգի հիմքերը» գիրքը


Լոյս է տեսել Աշոտ Մարկոսեանի «արժէքային համակարգի հիմքերը» գիրքը

  • 13-03-2012 15:14:34   | Հայաստան  |  Նոր գրքեր
Մարդկային քաղաքակրթութիւնն իր զարգացման ցանկացած փուլում ունեցել է իր արժէքային համակարգը: Այս առումով կարելի է պնդել, որ իւրաքանչիւր արժէքային համակարգ համապատասխանում է հասարակութեան զարգացման որոշակի մակարդակին: Առկայ է նաեւ հակադարձ կապը, երբ զարգացումն իր հերթին փոփոխութիւններ է մտցնում արժէքային համակարգի շարժման մէջ: Հասարակական զարգացումը լինելով բազմակողմ եւ բազմաշերտ հասկացութիւն իր վրայ կրում է ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին գործօնների ազդեցութիւնն, ըստ որում` ժամանակի եւ տարածութեան մէջ մեծանում է արտաքին գործօնների դերը, ինչը պայմանաւորուած է աշխարհում տեղի ունեցող գործընթացներով եւ, առաջին հերթին, գլոբալացմամբ եւ տնտեսական ինտէգրմամբ: Նախատեսուած է տնտեսագէտների, փիլիսոփաների եւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրւում են հասարակութեան զարգացման եւ նրա արժէքային համակարգի հիմնահարցերով: «Նորավանք» հիմնադրամ
  -   Նոր գրքեր