Արա Պապեան. «Փոխադարձութեան սկզբունքը կարեւորագոյն սկզբունք է միջպետական յարաբերութիւններում»


Արա Պապեան. «Փոխադարձութեան սկզբունքը կարեւորագոյն սկզբունք է միջպետական յարաբերութիւններում»

  • 13-11-2010 11:00:44   | Հայաստան  |  Յօդուածներ
Ազգային հանդուրժողականութեան եւ ադրբեջանական ֆիլմերի մասին Էս մէկն եմ այն մարդկանցից, որ Facebook-ի վրայ միացել է ադրբեջանական ֆիլմերի ցուցադրութեանն ընդդիմացող նախաձեռնութեանը: Արդեօ՞ք, այնքան նեղմիտ ազգայնական եմ, որ դէմ եմ մշակութային շփումներին: Բնաւ` ոչ: Դեռեւս երկու-երէք տարի առաջ, երբ հայ քաղաքական եւ հասարակական գործիչների շրջանում, ինչպէս միշտ օտարերկրեայ ֆինանսաւորմամբ, հարցախոյզ էր անցկացւում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների ապագայի շուրջ, էս ինքս եմ առաջարկել նախաձեռնել, ապաեւ ընդլայնել փոխադարձ մշակութային կապերը: Հիմա ի՞նչ է փոխուել, որ դէմ եմ: Փոխուել է շատ կարեւոր բան: Ոտնահարուել է արդարութիւնը, այսինքն` խախտուել է փոխադարձութեան սկզբունքը: Եթէ Երեւանում, կարծես այս անգամ Ամն-ի ֆինանսաւորմամբ, նպատակ կայ անցկացնել ադրբեջանական ֆիլմերի դիտում, ապա Բաքւում էլ պիտի կազմակերպուի համարժէք միջոցառում, այսինքն` պիտի կազմակերպուի հայկական ֆիլմերի ցուցադրութիւն: Եթէ սա չի արւում, ապա ամբողջ աշխարհին սխալ ուղերձ է յղւում` մարդիկ մտածում էն, որ միայն հայերի մէջ հանդուրժողականութիւն սերմանելու կարիք կայ: Էս չեմ կարող պնդել, որ մենք արեւմտեան չափանիշներով հանդուրժող հասարակութիւն ենք: Անտարակոյս մենք հանդուրժողականութեան պակաս ունենք մեր իսկ հասարակութեան որոշ փոքրամասնութիւնների նկատմամբ: Այս առումով մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Սակայն հայ հասարակութեան հանդուրժողականութեան մակարդակը մի քանի գլուխ բարձր է ադրբեջանական հասարակութեան հանդուրժողականութիւնից: Եւ սա վերաբերում է ոչ միայն ազգամիջեան յարաբերութիւններին: Փոխադարձութեան սկզբունքը կարեւորագոյն սկզբունք է միջպետական յարաբերութիւններում: Այն անշեղօրէն պէտք է պահպանել: Միջպետական յարաբերութիւններում որեւէ չարդարացուած զիջում մեր տարածաշրջանում ընկալւում է որպէս թուլութեան նշան եւ յղի է խիստ վտանգաւոր հետեւանքներով: Պէտք չէ մոռանալ, որ մեր հասարակութեան տեսած վերջին ադրբեջանական ֆիլմը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի Մանուէլ Սարիբէկեանի մասնակցութեամբ էր: Արա Պապեան Մոդուս վիւենդի կենտրոնի ղեկավար 12 նոյեմբերի 2010թ.
  -   Յօդուածներ