Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների` ՀՀ Ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու ՊԱՀԱՆՋԱԳԻՐ


Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների` ՀՀ Ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

  • 12-11-2010 14:35:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ,մենք, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների եւ շարժումների ներկայացուցիչներս` ընտրական գործընթացքում կեղծիքների, լցոնումների եւ այլ խախտումների բացառման, այդ գործընթացը առաւել թափանցիկ դարձնելու, ինչպէսեւ ՀՀ քաղաքական համակարգի կայացման նպատակով պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից ՀՀ ընտրական օրէնսգրքում առաջիկայում նախատեսուած փոփոխութիւնները կատարելիս ապահովել դրանում հետեւեալ հինգ դրոյթների ներառումը. - ՀՀ ԱԺ ընտրութիւյնների անցկացում բացառապէս համամասնական ընտրակարգով. Քուէարկութեան մատեանների (քուէարկած քաղաքացիների ստորագրութիւններով) թափանցիկութիւն/հրապարակայնութիւն (տեղամասում քուէարկած ընտրողների ցուցակները պատճէնահանւում էն եւ փակցւում համապատասխան ընտրական տեղամասում). - Քուէարկութեան կազմակերպման եւ հաշուարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում: Ընդ որում, վստահուած անձի, դիտորդի, ինչպէս նաեւ Զլմ-ի կողմից կարող է նոյն սկզբունքով իրականացուել տեսաձայնագրում. - ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի ձեւաւորում բացառապէս ՀՀ Ազգային Ժողովում խմբակցութիւններ ունեցող կուսակցութիւնների կողմից` իւրաքանչիւրից երկուական ներկայացուցչի նշանակմամբ: Ընտրատարածքային եւ տեղամասային յանձնաժողովների կազմաւորում նոյն սկզբունքով. ընտրատարածքայինների անդամներին` Կենտրոնական ընտրական յանձնաժողովի անդամների կողմից նշանակման, իսկ տեղամասայինների անդամներին` Ըըհ-րի անդամների կողմից նշանակման միջոցով: Ընդ որում, բոլոր մակարդակների` ԿԸՀ անդամներին նշանակող կուսակցութիւնները եւ ԸԸ, ՏԸ յանձնաժողովների անդամներին նշանակող պաշտօնատար անձիք պէտք է իրաւունք ունենան ետ կանչել (փոփոխել) իրենց նշանակած անձանց: - Քաղաքական համակարգում կանանց ներգրաւուածութեան մեծացում. այդ նպատակով կանանց թուի համամասնութեան մեծացում ընտրացուցակներում մինչեւ 30 տոկոս: Օրէնքում նաեւ ամրագրել, որ կին պատգամաւորի կողմից մանդատը վայր դնելու դէպքում նրա փոխարէն մանդատը ստանձնում է ցուցակում յաջորդ կին թեկնածուն, իսկ այդպիսիի բացակայութեան դէպքում` պատգամաւորական այդ տեղը մնում է թափուր»: Ազատ Հայք ՀԿ - Ռուբէն Մնացականեան Ազգային արժէք ակումբ (ք.Գիւմրի) - Արմէն Ներսիսեան Ազգային ուսանողական խորհուրդ - Յովհաննէս Աղաջանեան Բիոսոֆիայ ՀԿ (ք.Գիւմրի) - Գէորգ Պետրոսեան Դիլնետ սերուիս կրթական ՀԿ - Աշոտ Յովհաննիսեան Զարթօնք-89 բարեգործական ՀԿ - Սիլուայ Վարդանեան Ընդդէմ իրաւական կամայականութեան ՀԿ - Միքայէլ Արամեան Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Խորանարդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ - Սեյրան Մարտիրոսեան Ծիրանաւոր իրաւապաշտպան բարեգործական ՀԿ - Անահիտ Գալստեան Հայաստանի սպառողների ասոցիացիայ ՀԿ - Արմէն Պօղոսեան Յոյս հասարակական կազմակերպութիւն - Լալա Ասլիկեան Շիրակ կենտրոն ՀԿ (ք.Գիւմրի) - Վահան Թովմասեան Պետական կարիքների զոհեր - - Սեդրակ Բաղդասարեան Սեմանտ” կրթական ՀԿ (ք.Թալին) - Նունէ Սարգսեան Սեփականութեան իրաւունքի պաշտպանութիւն - Վաչագան Յակոբեան Սօս Արգիճի քաղաքացիական նախաձեռնութիւն (ք.Մարտունի) - Վարդան Գալստեան Սուրբ Սանդուխտ կոյսի անուան տիկնանց միութիւն ՀԿ - Արտեմիս Լեփեջեան Ուսման իրաւունք նախաձեռնող խումբ - Դանիէլ Իոաննիսեան Փաստաբաններ մարդու իրաւունքների համար ՀԿ - Սեդա Մելիքեան Քաղաքացիական ազգային նախաձեռնութիւն ՀԿ - Յովսէփ Խուրշուդեան
  -   Մամլո հաղորդագրություն