Երեւանի քաղաքապետարանը կ'աջակցի Երեւանի եւ Հնդկաստանի քաղաքների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման ծրագրերի իրագործմանը


Երեւանի քաղաքապետարանը կ'աջակցի Երեւանի եւ Հնդկաստանի քաղաքների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման ծրագրերի իրագործմանը

  • 14-03-2012 14:47:45   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Հնդկաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աչալ Կ'ումար Մալհոտրայի հետ: «Պատմական քաղաք ղեկավարելը մարտահրաւէրներով լի աշխատանք է, ուստի, թէեւ փոքր ինչ ուշացումով, ընդունէք իմ շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները Երեւանի քաղաքապետի պատասխանատու պաշտօնն ստանձնելու կ'ապակցութեամբ»,–շնորհակալութիւն հատնելով ընդունելութեան համար` ասել է դեսպանը: Նշելով հայ–հնդկական յարաբերութիւնների ներկայ բարձր մակարդակը, քաղաքապետը կարեւորել է գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Յատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլեւ Հնդկաստանի այլ քաղաքների հետ` Տարօն Մարգարեանն ընդգծել է յատկապէս քաղաքային տնտեսութեան կառավարման տարբեր ուղղութիւններով փորձի փոխանակման, մասնագէտների վերապատրաստման եւ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտներում յարաբերութիւնների հաստատման եւ զարգացման կարեւորութիւնը: «Համոզուած եմ, որ Երեւանի եւ Հնդկաստանի քաղաքների միջեւ համագործակցութիւնը նոր, աւելի ակտիւ շարունակութիւն կը ստանայ եւ այդ հարցում ես ակնկալում եմ ինչպէս Ձեր, այնպէս էլ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանի աջակցութիւնը»,–նշել է Տարօն Մարգարեանը: Դեսպան Մալհոտան իր հերթին պատրաստակամութիւն է յայտնել աջակցելու ինչպէս նշուած, այնպէս էլ կրթական եւ բիզնես ծրագրերի իրականացմանը: Անդրադառնալով Մալաթիայ–Սեբաստիա վարչական շրջանի տարածքում Հնդկաստանի անուան այգի հիմնելու ծրագրին եւ շնորհակալութիւն յայտնելով տրամադրուած տարածքի եւ իրականացրած նախագծերի համար` դեսպանը նշել է, որ այն հայ–հնդկական դարաւոր բարեկամութեան եւս մէկ ապացոյց կը լինի: Հնդկաստանի կառավարութեան կողմից նախագծին հաւանութիւն տալուց յետոյ կը սկսուեն շինարարական աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացնում են, որ մէկ անգամ եւս շեշտելով Երեւանի եւ Հնդկաստանի քաղաքների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման եւ ընդլայնման անհրաժեշտութիւնը եւ առաջարկելով փաստատղթային ձեւակերպում տալ ծրագրերին` տարոն Մարգարեանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է իր լիազօրութիւնների շրջանակում աջակցել դրանց իրագործմանը:
  -   Տնտեսութիւն