«Սիթի Պետրոլ Գրուպ»-ը տուգանուեց 100 միլիոն դրամով
14-03-2012 14:58:37 | Հայաստան | Տնտեսութիւն
Մարտի 14-ին, ՏՄՊՊՀ նիստում հրապարակուեց բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում գործող «սիթի Պետրոլ Գրուպէ ընկերութեան (CPS) հանդէպ յարուցուած վարչական վարոյթի արդիւնքները: Ուսումնասիրութիւնների ընթացքում ընկերութեան կողմից բացայայտուել են մրցակցային օրէնսդրութեան խախտումներ: ՏՄՊՊՀ որոշմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ» -ը տուգանուեց 100 միլիոն դրամով:
Տեղեկացնենք, որ ընկերութիւնը հանդիսանում է գերիշխող եւ ներկրման ու իրացման ծաւալներով զբաղեցնում է վերոնշեալ շուկաների մօտ կէսը, միւս կէսը միասին զբաղեցնում են 3 ընկերութիւններ` «միկայ Քորփորեյշն է, «ֆլեշէ եւ «մաքս հուրէ:
«Սիթի Պետրոլ Գրուպ»-ը փորձել է շուկայից դուրս մղել եւ սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատէրերին
ՏՄՊՊՀ -ը մանրամասնօրէն ուսումնասիրել է «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերութեան վարքագիծը եւ յայտնաբերել է օրէնքի մի շարք խախտումներ: Յանձնաժողովը պարզել է, որ, մասնաւորապէս ընկերութեան վարած գնային քաղաքականութեան արդիւնքում անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում են եւ վերջինների սեփականատէրերը ստիպուած իրենց բիզնեսը ոչ շահաւէտ պայմաններով վաճառում են «Սիթի Պետրոլ Գրուպ» - ին:
Այսպէս. քանի որ ընկերութիւնը հանդիսանում է բենզինի եւ դիզելային վառելիքի խոշոր մատակարար, ապա տասնեակ ընկերութիւններ վառելիքը ձեռք են բերում յատկապէս նրանից: Պարզուել է, որ ընկերութիւնը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում է այն գնով, ինչ գնով որ արդէն իսկ վաճառում է իրեն պատկանող տասնեակ բենզալցակայաններում: Ստացւում է, որ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերութիւնից բենզին եւ դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները յայտնուել են մեղմ ասած անմխիթար վիճակում, քանի որ չեն կարող այն վաճառել աւելի բարձր գնով, քան ներկրող ընկերութեան բենզալցակայաններում է եւ, յատկապէս մարզերում չեն էլ կարող օգտուել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առեւտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հէնց այս ընկերութիւնը:
«Սիթի Պետրոլ Գրուպ »-ը կլանել է փոքր բենզալցակայաններին` այլընտրանք չթողնելով նրանց տէրերին
Յանձնաժողովի ուսումնասիրութեամբ բացայայտուել են տասնեակ դէպքեր, երբ այս ընկերութեան ուղղորդուած քաղաքականութեան «զոհըէ դարձած փոքր բենզալցակայանների տէրերը ստիպուած իրենց բիզնեսը վաճառել են վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահաւէտ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահոյթի 98%-ը տնօրինում է «սիթի Պետրոլ Գրուպե-ը, իսկ մնացած 2%-ը` տուեալ բենզալցակայանի իրական սեփականատէրը: Փաստօրէն, շահագործելով այլ տնտեսվարողի հիմնադրած բիզնեսը, շահոյթը գրեթէ ամբողջութեամբ ստացել է «սիթի Պետրոլ Գրուպե-ը: Օրինակ. միայն Վանաձոր քաղաքում ընկերութիւնը ունի 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք է բերել հէնց այդ ճանապարհով: տեղեկացնենք, որ Տմպպհ-ի ուսումնասիրութիւններն ընդգրկել են հանրապետութեան ողջ տարածքը:
Ընկերութեան նման վարքագիծը զուրկ է որեւէ տրամաբանութիւնից եւ անընդունելի, իսկ ներկայացուած պատճառաբանութիւնները` անհիմն
Վարոյթի ընթացքում ընկերութեան կողմից ներկայացուել են պատճառաբանութիւններ, որոնք Յանձնաժողովի դիտարկմամբ անհիմն են եւ որեւէ կերպ չեն արդարացնում նման վարքագիծը: տասնեակ ապացոյցների հիման վրայ Յանձնաժողովը հաստատուած է համարում այն հանգամանքը, որ «սիթի Պետրոլ Գրուպե-ը միտումնաւոր եւ նպատակաուղղուած գործունէութիւն է ծաւալել`ուղղուած այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը եւ սեփական բիզնեսի էլ աւելի խոշորացմանը: Ընկերութեան նման քայլը խոչնդոտում է ոչ միայն փոքր բիզնեսի զարգացմանը, այլ նաեւ խաթարում է մրցակցային դաշտն ընդհանրապէս, ինչն անընդունելի է:
Ըստ ՀՀ ՏՄՊՊՀ Մամուլի քարտուղարի, յանձնաժողովի որոշմամբ, ընկերութիւնը եռօրեայ ժամկէտում պարտաւոր է վերացնել խախտումն ամբողջութեամբ եւ աշխատել արդար մրցակցային կանոններով: