Իրանահայ Գարնանային 24-րդ խաղերը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին


Իրանահայ Գարնանային 24-րդ խաղերը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

  • 14-03-2012 16:29:18   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ կազմակերպութեամբ Գործադիր յանձնախմբի Իրանահայ 24-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու երկուշաբթի, մարտի 19-ին, երեկոյեան ժամը 6:30-ին, միութեան մարզասրահում: Համաձայն յանձնախմբից ստացւած տեղեկութիւնների՝ սոյն շրջանի խաղերին իրենց մասնակցութիւնն են բերելու Թեհրանի, Թաւրիզի, Շահինշահրի եւ Սպահանի (Նոր Ջուղա) աւելի քան 300-մարզիկ-մարզուհիներ՝ իրենց մարզիչներով ու պատասխանատուներով: Մրցութիւնները տեղի են ունենալու ֆուտբոլ, բասկետբոլ, պինգ-պոնգ եւ թեթեւ ատլետ մարզաճիւղերում՝ երէց եւ երիտասարդ մակարդակներում: Խաղերի խորհրդանշական ջահը վառւելու է Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում վեր խոյացած Ապրիլեան Եղեռնի Բիւրաւոր Նահատակների յիշատակը յաւերժացնող կրակով: Սոյն շրջանի խաղերը նւիրւած են Շուշիի ազատագրման 20-ամեակին եւ տեւելու են մինչեւ մարտի 24-ը: Նշելի է, որ ամենամեայ կարգով տեղի ունեցող մարզական սոյն փառատօնն իրականանում է միութեան բոլոր միաւորների եւ անհատների անվերապահ համագործակցութեամբ: Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեան «Ալիք»
  -   Մամլո հաղորդագրություն