Առողջութեան ապահովագրութեան պայմանագրեր` Վիւասել-մտս-ի սպասարկման կենտրոններից


Առողջութեան ապահովագրութեան պայմանագրեր` Վիւասել-մտս-ի սպասարկման կենտրոններից

  • 14-03-2012 16:36:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այժմ պետական մարմինների եւ կազմակերպութիւնների աշխատակիցները Վիւասել-մտս-ի սպասարկման կենտրոններից կարող են ձեռք բերել առողջութեան ապահովագրութեան պայմանագիր 14-ը մարտի, 2012թ., Երեւան, Հայաստան Վիւասել-մտս-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերութիւնը, ուրախ է տեղեկացնել, որ Վիւասել-մտս եւ «Նաիրի Ինշուրանս»ընկերութիւնների համագործակցութեան շրջանակներում, Վիւասել-մտս-ի բոլոր սպասարկման կենտրոններում ՀՀ պետական մարմինների, ինչպէս նաեւ կրթութեան, մշակոյթի եւ սոցիալական պաշտպանութեան ոլորտների պետական կազմակերպութիւնների աշխատակիցներն այժմ կարող են ձեռք բերել առողջութեան պետական ապահովագրութեան պայմանագիր` ընտրելով առաջարկուող ապահովագրական փաթեթներից մէկը: Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւեալ փաստաթղթերը. • Պետական մարմնի կամ պետական կազմակերպութեան կողմից տրամադրուած կտրօնը • Պետական մարմնի կամ պետական կազմակերպութեան աշխատակցի անձնագիր • Ընտանիքի անդամի անձնագիրը, եթէ ապահովագրւում է նաեւ աշխատակցի ընտանիքի անդամը Մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար կարելի է օգտուել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախօսահամարով, հաղորդակցուել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մէկը:
  -   Մամլո հաղորդագրություն