Հրաչ Բերբերեան. Այս տարի կը լինի գիւղատնտեսական լաւ տարի


Հրաչ Բերբերեան. Այս տարի կը լինի գիւղատնտեսական լաւ տարի

  • 14-03-2012 16:48:17   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Այս տարի վէգետացիան կ'ուշանայ 20 օրով, բայց կլինի գիւղատնտեսական լաւ տարի: Այս մասին լրագրողների հետ մարտի 14-ի հանդիպմանը հաւաստիացրել է «Ագրարա-գիւղացիական միաւորում» հասարակական կազմակերպութեան նախագահ Հրաչ Բերբերեանը: Նա յաւելել է, որ ծիրանը չի փչանայ, տեղացած առատ ձեան շնորհիւ բոլոր անջրդի հողերը բերք կը տան: Հ.Բերբերեանը միաժամանակ նշել է, որ այս տարի հնարաւոր է, որ երկրորդ բերք չլինի. «Եթէ գիւղացին գարին ուշ հաւաքի, չի կարողանայ վարունգ տնկել եւ հաւաքել»: Ըստ ՀԿ նախագահի, եթէ անցեալ տարի կարտոֆիլի մէկ կգ-ն արժէր 400 դրամ, ապա այս տարի այն կը կազմի 350 դրամ, ինչն, ըստ նրա, պայմանաւորուած է գիւղացուն աւելի էժան գներով սերմերի տրամադրմամբ:
  -   Տնտեսութիւն