12-ժամեայ ջրամատակարարումը կը դառնայ շուրջօրեայ


12-ժամեայ ջրամատակարարումը կը դառնայ շուրջօրեայ

  • 14-03-2012 17:44:59   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 14-ին Մալաթիա-սեբաստիայ վարչական շրջանի Ծերենցի փողոցի 5 հասցէում տեղակայուած բակային պոմպակայանում լարուած իրավիճակ էր: «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւմուտք» շահագործման տնօրինութեան «Շահումեան» տեղամասի մասնագէտները պէտք է մինչեւ երեկոյ աւարտէին նոր` դանիական Գրունդ Ֆոս /grundfos/ ֆիրմայի արտադրութեան պոմպի եւ յարակից սարքաւորների տեղակայումը: Ի տարբերութիւն գործողի, այն ոչ միայն անհամեմատ նուազ էներգատար է, այլեւ շատ աւելի յուսալի եւ, որն այսօր նոյնքան կարեւոր է, ի վիճակի է սպասարկման տարածքում` Ծերենցի փողոցի 3, 5, 7, 7այ, Միքայէլեան փողոցի 1, 3, Սեբաստիա փողոցի 78, 80, 82, 86, Ա.Մանուկեան փողոցի 2, 4, 6, 8, 10 շէնքերում ապահովել շուրջօրեայ ջրամատակարարում: Ըստ տեղամասի գլխաւոր ճարտարագէտ Արսէն Սիմոնեանի, տուեալ տարածքում վերջին ամիսներին իրականացուել են նմանօրինակ շատ աշխատանքներ: Մասնաւորապէս, պոմպակայանների վերազինումից բացի, կառուցուել են դիտահորեր ու ջրաբաշխիչ հանգոյցնէր, յայտնաբերուել են չհաշուառուած ջրագծեր ու գաղտնի վթարներ: Արդիւնքում զգալիօրէն նուազել է ջրի կորուստն ու բարելաւուել սպառողների ջրամատակարարումը: Ըստ «Երեւան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցութեան բաժնի, առաջիկայում, մասնագիտացուած կազմակերպութեան կողմից պոմպակայանում կարգաւորման-կարգաբերման աշխատանքների իրականացումից յետոյ, նշուած շէնքերի բնակիչների համար ներկայիս 12-ժամեայ ջրամատակարարումը կը դառնայ յիշողութիւն:
  -   Տնտեսութիւն