Երեւանի թիւ 16 աւագ դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքները


Երեւանի թիւ 16 աւագ դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքները

  • 15-03-2012 17:09:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀկրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչեանը եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարեանը մարտի 15-ին այցելել են Երեւանի Աւ. Իսահակեանի անուան թիւ 16 աւագ դպրոց, որտեղ հիմնադրամի աջակցութեամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգուել են դպրոցի սանհանգոյցները, դահլիճը, մուտքի դռները, ջրահեռացման խողովակները, բուֆետը, խոհանոցը, բուժկէտը եւ պահակակէտը, իսկ առաջիկայում սպասւում է նոր պատուհանների տեղադրում եւ դասասենեակների վերանորոգում: Նախարար Արմէն աշոտեանը շրջել է դպրոցում, ծանօթացել կատարուած աշխատանքներին, այնուհետեւ վերանորոգուած դահլիճում հանդիպում ունեցել ուսուցիչների եւ աշակերտների հետ: Անդրադառնալով հանրակրթաույեան ոլորտի բարեփոխումներին` նա նշել է, որ աւագ դպրոցների կայացումը կրթական համակարգի գերակայ խնդիրներից է. "12-ամեայ կրթութեան բարեփոխումը սկզբնական շրջանում դժուարութիւններով էր ընթանում, բայց այսօր արդէն կարող ենք արձանագրել, որ այդ բարեփոխման մի քանի կարեւոր փուլերը մենք արդէն անցել ենք` ունենք ձեւաւորուած 12-ամեայ կրթութեան համակարգ, ունենք աւագ դասարանների դասագրքեր եւ ծրագրեր: Միաժամանակ շարունակւում են ուսուցիչների վերապատրաստումները: Մեր նպատակն է` պահպանել ազգային դպրոցի աւանդոյթները` համադրելով դրանք համաշխարհային կրթական մակարդակի հետ",-նշել է նախարարը: Ընդգծելով, որ աւագ դպրոց դառնալուց յետոյ, այստեղ աշակերտների թիւը եռապատկուել է, նախարարը շնորհակալութիւն է յայտնել «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին` դպրոցին աջակցելու համար: ՀՀ կրթութեան եւ գիտութեան փոխնախարար Մ. Մկրտչեանը նշել է, որ դպրոցական տարիներին ձեռք բերուած գիտելիքներն են լաւ ապագայի հիմք ստեղծում. «Ձեզանից իւրաքանչիւրն ընդունակ է յետագայում սովորել բուհերում եւ որոշակի խնդիրներ լուծել: Համարձակ եղէք եւ կը հասնէք դրան»,- նշել է նա: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաեւ աշակերտների եւ մանկավարժների հարցերին, որոնք վերաբերել են հիմնականում կրթութեան արժեւորմանը, աւագ դպրոցների հասարակական գնահատականին եւ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
  -   Մամլո հաղորդագրություն