Հայաստանում կենսաբանութեան ոլորտում կը բարձրացուեն կենսապահովութեան եւ կենսանվտանգութեան չափանիշները


Հայաստանում կենսաբանութեան ոլորտում կը բարձրացուեն կենսապահովութեան եւ կենսանվտանգութեան չափանիշները

  • 15-03-2012 17:57:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Մարտի 15-ին հհ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանն ընդունեց Հայաստանում գտնուող ԱՄՆ պաշտպանութեան դէպարտանենտի Վտանգների նուազեցման գործակալութեան (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նուազեցման ծրագրի պատուիրակութեանը: Հանդիպմանը ներկայ էին Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Բրիւս Դենի Հիւն, ՊՎՆԳ Կենսաբանական ոլորտում ներգրաւման համագործակցութեան ծրագրի ղեկավար Լանս Բրուքսը, նախկին ԽՍՀՄ երկրներում նշուած ծրագրի իրականացման բաժնի ղեկավար Ջեֆրի դ`Էմուրը, ծրագրի հայաստանեան համագործակցութեան ղեկավար Ալեքսանդր Շիլերը, ծրագրի հայաստանեան գրասենեակի ղեկավար Մարկ Ռիձինսկին: Հանդիպման նպատակը ԱՄՆ եւ ՀՀ միջեւ զանգուածային ոչնչացման զէնքի տարածմանը հակազդելու բնագաւառում համագործակցութեան վերաբերեալ Համաձայնագրի շրջանակներում Կենսաբանական վտանգների նուազեցման ծրագրի իրականացմանն առնչուող հարցերի քննարկումն էր: Անդրադառնալով երկու երկրների միջեւ կնքուած Համընդգրկուն Համաձայնագրով Հայաստանում իրականացուող կենսապահովութեան եւ կենսանվտանգութեան արդիականացման ծրագրի ընթացքին, կողմերը գոհունակութեամբ արտայայտուեցին համագործակցութեան արդիւնքների վերաբերեալ, պատրաստակամութիւն յայտնելով առաջիկայում նոյնպէս, ըստ ամենայնի, ապահովել Համաձայնագիրը կեանքի կոչելու բոլոր ծրագրերի եւ միջոցառումների իրականացումը: Խօսելով ծրագրից ակնկալուող առաջնահերթութիւնների մասին, նախարար Սերգօ Կարապետեանը կարեւորեց խոզերի աֆրիկեան ժանտախտի դէմ իրակացուող միջոցառումների ծրագրի մշակման, համայնքային անասնաբոյժների համար վարակիչ հիւանդութիւնների կանխարգելման եւ բուժման վերապատրաստման դասընթացների կազմակերպման, լաբորատոր կարողութիւնների հզօրացման եւ ախտորոշումների էլեկտրօնային համակարգի ստեղծման գործում ամերիկեան կողմի օժանդակութիւնը: Իրենց հերթին հիւրերը ներկայացրին թէ բարձրացուած, թէ այլ խնդիրների ուղղութեամբ իրականացուող կոնկրէտ քայլերը, հաւաստիացնելով, որ Կենսաբանութեան ոլորտում ներգրաւման համագործակցային ծրագրի շնորհիւ առաջիկայում Հայաստանում կ'ապահովուի հիւանդութիւնների յայտնաբերման, ախտորոշման, համաճարակաբանական հսկողութեան, հաղորդման եւ արձագանքման համակարգի կատարելագործումը, նոր`աւելի բարձր աստիճանի կը բարձրացուեն կենսապահովութեան եւ կենսանվտանգութեան չափանիշները:
  -   Տնտեսութիւն