«Արի տուն» ծրագրի շրջանակում Երեւանը կը հիւրընկալի սփիւռքից ժամանած պատանինների եւ երիտասարդների


«Արի տուն» ծրագրի շրջանակում Երեւանը կը հիւրընկալի սփիւռքից ժամանած պատանինների եւ երիտասարդների

  • 19-03-2012 16:18:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Արի տուն»ծրագրի շրջանակում այս տարի եւս Երեւանը կը հիւրընկալի սփիւռքից ժամանած պատանինների եւ երիտասարդների: Քաղաքապետարանի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ «արի տունէ եւ այլ ծրագրերի շուրջ հարցեր են մարտի 19-ին քննարկել Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանն ու ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը: « Վերջին տարիներին «Արի տուն» ծրագիրը մեծ հետաքրքրութիւն է առաջացրել ինչպէս դրսում բնակուող մեր պատանի հայրենակիցների, այնպէս էլ մայրաքաղաքի դպրոցականների շրջանում: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու եւ քաղաքապետարանի լիազօրութունների շրջանակում աջակցելու նախարարութեան ծրագրերին»,-նշել է Տարօն Մարգարեանը: Շնորհակալութիւն յայտնելով քաղաքապետին պատրաստակամութեան համար`Հրանոյշ Յակոբեանը կարեւորել է վարչական շրջանների դերն ու աջակցութիւնը երեխաների հիւրընկալման եւ առօրեայի հետաքրքիր կազմակերպման գործում: «Ծրագիրը մեծ ոգեւորութիւն է առաջացրել սփիւռքում: Մենք շնորհակալ ենք մայրաքաղաքում բնակուող այն բոլոր ընտանիքներին, որոնք ցանկութիւն են յայտնում հիւրընկալել երեխաներին»,-նշել է Հրանոյշ Յակոբեանը: Ծրագրի իրականացման նպատակով կը ձեւաւորուի համատեղ աշխատանքային խումբ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, Երեւանի Քաղաքապետ Տարօն Մարգարեանն ու սփիւռքի նախարարը քննարկել են նաեւ «Իմ Հայաստան»խորագրով մշակութային փառատօնի կազմակերպչական հարցեր, որի շրջանակում ամռանը նախատեսւում են բացօթեայ համերգային ծրագրեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
  -   Մամլո հաղորդագրություն