Բէյրութում կայացաւ «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի շնորհանդէսը


Բէյրութում կայացաւ «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի շնորհանդէսը

  • 19-03-2012 17:51:36   |   |  Նոր գրքեր
Մարտի 19-ին Բէյրութում Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ լրագրող Թաթուլ Յակոբեանի նոր` «հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերըէ գրքի շնորհանդէսը: Շուրջ 500 էջանոց աշխատութիւնը, որի վրայ հեղինակն աշխատել է շուրջ ութ տարի, առաջինը հրատարակուել է արեւմտահայերէնով եւ դասական ուղղագրութեամբ: Ապրիլի առաջին օրերին Գիւմրիում եւ Երեւանում կը ներկայացուի գրքի արեւելահայերն տարբերակը, իսկ աշնանը տպագրութեան պատրաստ կը լինի նաեւ գրքի անգլերէն թարգմանութիւնը ընդհանուր հինգ հազար օրինակ տպաքանակով: Ներկայացնելով գիրքը` Բէյրութի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն ասաց, որ հեղինակը լրագրողական արհեստավարժութեան բարձրագոյն մակարդակով ներկայացրել է Երեւան-անկարայ յարաբերութիւնների իւրաքանչիւր հանգրուանըէ, կատարել արխիւային հսկայական աշխատանք, ինչպէս նաեւ` բազմաթիւ անգամներ այցելել Արեւմտեան Հայաստան, տասնեակ հարցազրոյցնէր ունեցել հայ, թուրք եւ օտար դիւանագէտների, նախագահների, պատմաբանների հետ: Հեղինակի եւ գրքի մասին խօսք ասացին լիբանանահայ մտաւորականներ, այդ թւում սարգիս Կիրակոսեանը, Տիգրան Ճինպաշեանը եւ Խաչիկ Տէտէյեանը: Թաթուլ Յակոբեանի այս գիրքը կազմուած է երեք մասերից: Առաջին տասը գլուխներում պատմւում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) յարաբերութիւնների մասին: Երկրորդ մասի եօթ գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու յարաբերութիւնները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում Խսհմ-ին: Գրքի երրորդ մասի տասնմէկ գլուխներում Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների պատմութիւնն է 1988-ից մինչեւ մեր օրերը: Գիրքը ունի նաեւ առաջաբան («Ամենատխուր պատարագը») եւ վերջաբան («Երկիբր Նաիրի, ու՞ր ես»), ինչպէս նաեւ հաւելուած, որտեղ ներկայացուած են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած բոլոր փաստաթղթերը: «Այս գիրքը ես սկսել եմ գրել իմ առաջին` «կանաչ ու սեւ. արցախեան օրագիրէ գրքի հետ գրեթէ միաժամանակ: Եթէ կ'ուզէք, սա իմ առաջին գրքի շարունակութիւն է` երկրորդ հատորը»,- Բէյրութիւմ հաւաքուածներին ասաց Յակոբեանը եւ աւելացրեց. «Եթէ կարդացել էք իմ առաջին գիրքը, ապա խորհուրդ կը տամ այս մէկը եւս կը կարդալ եւ սպասել նոր գրքերի»: Թաթուլ Յակոբեանի առաջին գիրքը` «Կանաչ ու սեւ. արցախեան օրագիր», 2008-ին տպագրուելուց ի վեր ունեցել է հայերէն երեք հրատարակութիւն, ինչպէս նաեւ թարգմանուել է արեւմտահայերէնի, ռուսերէնի, անգլերէնի, արաբերէնի եւ թուրքերէնի:
  -   Նոր գրքեր