Համագործակցութիւն Գեւորգեան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների միջեւ


Համագործակցութիւն Գեւորգեան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների միջեւ

  • 19-03-2012 18:08:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցաւ հանդիպում Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերութեան նախագահների եւ Ճեմարանի ուսանողների միջեւ` նախագահութեամբ Ճեմարանի փոխտեսուչ Տ. Վաչէ աբեղայ Մկրտչեանի եւ ԲՈՒՀ-երի հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկաւագ Աւետիսեանի: Հանդիպման ընթացքում երկու կրթական հաստատութիւնների ուսանողները քննարկեցին համագործակցութեան մի շարք ծրագրեր: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց կազմակերպել հոգեւոր-ազգային կեանքի խնդիրներին վերաբերող բանավէճեր ու գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր եւ մրցոյթներ: ԲՈՒՀ-երի ուսանողները պարբերաբար կ'այցելեն նաեւ մանկատներ եւ ծերանոցնէր, կը մասնակցեն ուխտագնացութիւնների դէպի տարբեր սրբավայրեր:
  -   Հասարակութիւն