Կայացաւ «Գործիքային կ'ատարում» անուանակարգում երիտասարդական մրցանակի ընտրական առաջին փուլը


Կայացաւ «Գործիքային կ'ատարում» անուանակարգում երիտասարդական մրցանակի ընտրական առաջին փուլը

  • 20-03-2012 16:58:07   | Հայաստան  |  Մշակոյթ

Մարտի 20-ին, Երեւանի Սայաթ-նովայի անուան երաժշտական դպրոցի դահլիճում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպել էր «Գործիքային կ'ատարում»անուանակարգում Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 2011 երիտասարդական մրցանակի ընտրական` առաջին փուլը: Նախագահի մրցանակը հովանաւորում է «Պողոսեան»հիմնադրամը: Ընտրական փուլում կատարումներով հանդէս եկան 7 երիտասարդ երաժիշտ` Ջեմմա Աբրահամեանը/ջութակ/, Արտաւազդ Համբարեանը/դաշնամուր/, Լիլիթ Զաքարեանը/դաշնամուր/, Յասմիկ Վարդանեանը/թաւջութակ/, Ելենա Վարդազարեանը/դաշնամուր/, Իզաբելլա Մարութեանը/դաշնամուր/ եւ Հրայր Կարապետեանը/ջութակ/: Համերգից յետոյ ժիւրին հեռացաւ որոշելու երկրորդ` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները: Եզրափակիչ փուլը կը կայանայ մարտի 23-ին, նոյն դահլիճում: Յաղթողների անունները կը յայտարարուեն մրցանակաբաշխութեան օրը`մայիսի 29-ին:
  -   Մշակոյթ