Ազգային ժողովի սրահում ներկայացուեցին գոբելենագործ նկարչուհի Մարինա Մամեանի աշխատանքները


Ազգային ժողովի սրահում ներկայացուեցին գոբելենագործ նկարչուհի Մարինա Մամեանի աշխատանքները

  • 20-03-2012 18:56:56   | Հայաստան  |  Մշակոյթ

Մարտի 20-ին ԱԺ Կանաչ սրահում բացուել է գոբելենագործ գեղանկարչուհի Մարինա Մամեանի աշխատանքների ցուցահանդէսը: Ըստ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան,Մարինայ Մամեանը, ով ստեղծագործում է դեկորատիւ-կիրառական արուեստի բնագաւառում, Հայաստանի նկարիչների միութեան, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի եւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միութեան անդամ է: Նա Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում ունեցել է անհատական ցուցահանդէսներ, մասնակցել տարբեր ցուցադրութիւնների: Խորհրդարանի Կանաչ սրահում ցուցադրուել էին գոբելենագործ-նկարչուհու վերջին վեց տարիների ստեղծագործութիւնները, որոնց գլխաւոր արժանիքը, ինչպէս նկատեց արուեստաբան, Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանի տնօրէն Ռուզան Սարեանը, ներքին լոյսն է ու աշխարհընկալման փիլիսոփայութիւնը: Ըստ արուեստաբանի, Մարինա Մամեանի արուեստը պօէզիայի եւ կերպարուեստի մի իւրայատուկ համադրութիւն է, որոնցում նա արտայայտում է ինչպէս տիեզերական օբյեկտների, այնպէս էլ բնութեան երեւոյթների իր իւրօրինակ ընկալումը, ապշեցնում գոյնի, գծերի եւ երանգների ճշգրտութեամբ: Եւ այդ ամէնը` պարզ թելերի միջոցով: Ցուցահանդէսի բացմանը ներկայ են եղել խորհրդարանի նախագահ Սամուէլ Նիկոյեանը, ԱԺ պատգամաւորներ: Նկարչուհին իր շնորհակալական խօսքն է ուղղէ ՀՀ Ազգային ժողովին եւ ԱԺ նախագահ Սամուէլ Նիկոյեանին`օրէնսդիր բարձրագոյն մարմնում իր աշխատանքների ցուցադրութեան համար, եւ յոյս յայտնել, որ սրտի եւ հոգու թելադրանքով ստեղծուած նկարներում ամբարուած դրական էներգիան ու լոյսը կը հաղորդեն լաւ տրամադրութիւն եւ փոքր-ինչ կը հեռացնեն առօրեա գործերից:
  -   Մշակոյթ