Սինոփսիս Արմէնիան Հերշինգում կը մասնակցի Մոսկուա- Բավարիայ համատեղ ուսանողական դպրոցին


Սինոփսիս Արմէնիան Հերշինգում կը մասնակցի Մոսկուա- Բավարիայ համատեղ ուսանողական դպրոցին

  • 24-03-2012 11:20:23   |   |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Սինոփսիս Արմէնիան կը մասնակցի Մոսկուա-Բավարիայ համատեղ ուսանողական դպրոցին (MB-JASS 2012), որը տեղի կ'ունենայ Հերշինգում (Բավարիայ) մարտի 27-ից ապրիլի 2-ը: Հայաստանեան պատուիրակութիւնը գլխաւորում է Սինոփսիս ընկերութեան Մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմէնիայ Փբը-ի գլխաւոր գործադիր տնօրէն Ռիչ Գոլդմանը: Պատուիրակութեան կազմում են ՀՀ Գիտութեան վաստակաւոր գործիչ, Սինոփսիս Արմէնիայի ուսումնական դէպարտամենտի տնօրէն, ՀՊՃՀ միջֆակուլտետային «միկրոէլեկտրօնային սխեմաներ եւ համակարգերէ ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆէսոր, Վազգէն Մելիքեանը, Հասարակայնութեան հետ կապերի ղեկավար Գայիանէ Մարկոսեանը, եւ երկու ուսանող, որոնք սովորում են Հայաստանի պետական ճարտարագիրական համալսարանի (ՀՊՃՀ) ու Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ Սինոփսիսի կրթական ծրագրով: Միջոցառման կազմակերպիչներն են «ՄԷՏԻ» ազգային հետազօտաան համալսարանը եւ Միւնխենի տեխնիկական ինստիտուտը: Ամենամեայ միջոցառումը համախմբում է նանոտեխնոլոգիայի, կենսաբժշկական ճարտարագիտութեան, համակարգչային մոդելաւորման եւ հեռահաղորդակցման ոլորտների առաջատար բուհերի դասախօսներ եւ ուսանողներ: Ծրագրին աջակցելու եւ ուսանողներին իրենց գիտական աշխատանքների արդիւնքներով կիսուելու հնարաւորութիւն տալու նպատակով, սկսած 2008 թ.-ից, Սինոփսիս Արմէնիան իւրաքանչիւր տարի մասնակցում է միջոցառմանը: Ինչպէս միշտ, այս տարի նոյնպէս բացման խօսքով հանդէս կը գայ Ռիչ Գոլդմանը: Այս անգամ նրա ելոյթը կը լինի «Տեխնոլոգիան եւ տիեզերք. սիմբիոտիկ յարաբերութիւններ» թեմայի շուրջ: «Մեր տարեկան մասնակցութիւնը MB-JASS-ին դարձել է աւանդոյթ, ծառայելով որպէս Ամն-ի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Գերմանիայի համագործակցութեան իւրօրինակ մոդել: Սա հետաքրքիր հնարաւորութիւն է մեր ուսանողների համար գիտելիքների փոխանակման եւ իրենց նուաճումները ներկայացնելու, օգնելով բարձրացնել իրենց համալսարանների եւ Հայաստանի տեսանելիութիւնը, որպէս միկրոէլեկտրօնիկայի ոլորտում մրցունակ երկիր», ասել է, Սինոփսիս ընկերութեան Մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմէնիայ ՓԲԸ-ի գլխաւոր գործադիր տնօրէն , ՀՊՃՀ պատուաւոր դոկտոր եւ «ՄԷՏԻ» պատուաւոր պրոֆէսոր Ռիչ Գոլդմանը: «Դպրոցը կարեւոր եւ օգտակար իրադարձութիւն է մի շարք պատճառներով: Նախ` սա հնարաւորութիւն է ուսանողների համար տեղեկանալու տեխոնոլոգիաների եւ բիզնեսի վերջին նորութիւնների մասին ուղղակիօրէն բարձր մակարդակի ղեկավարներից: Երկրորդ` մէկ շաբաթ տեւողութեամբ դպրոցը դրական միջավայր է ստեղծում ոչ միայն մասնակիցների գիտելիքների փոխանակման, այլ նաեւ միմեանց հետ կապերի ստեղծման համարէ, ասում է Վազգէն Մելիքեանը, ով MB-JASS 2012-ի շրջանակներում կայանալիք «աւտոմատացում եւ նանոչափային ինտէգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» սեկցիայի համանախագահն է:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ