Վախճանուել է աշխարհի քառակի չեմպիոն Զինաիդա Սիմոնեանը
24-03-2012 13:21:45 | Հայաստան | Սպորտ
Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը տեղեկացնում է, որ մարտի 24-ին կեանքի 62-րդ տարում, վախճանուել է հայ անուանի հրաձիգ Զինաիդա Սիմոնեանը, որը խսհմ բազմակի չեմպիոն էր (1966-1985թթ.), Եւրոպայի 15-ակի չեմպիոն (1973-1983թթ.), Եւրոպայի եռակի բացարձակ չեմպիոն (1975թ., 1976թ., 1979թ.), աշխարհի քառակի չեմպիոն (1974-1981թթ.):
Զինաիդա Սիմոնեանը ԽՍՀՄ սպորտի վաստակաւոր վարպետ (1975թ.) էր: 1996–ից աշխատել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հրաձգութեան հանրապետական մասնագիտացուած մարզադպրոցում, 2008–ից եղել է մարզադպրոցի տնօրէնը: 2003–ից`Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի գործադիր կոմիտէի անդամ էր: