Ամերիկացի սերժանտը մեղադրւում է 17 աֆղանցիների սպանութեան մէջ


Ամերիկացի սերժանտը մեղադրւում է 17 աֆղանցիների սպանութեան մէջ

  • 24-03-2012 14:47:44   | Աֆղանստան  |  Հասարակութիւն
Ամերիկացի սերժանտ Ռոբերտ Բէյլզի դէմ մեղադրանք կը ներկայացուի 17 աֆղանցիների սպանութեան եւ եւս 6-ի դէմ մահափորձ կատարելու համար աֆղանական Քանդահար նահանգի խաղաղ բնակիչների վրայ կրակ բացելու գործով: Այդ մասին յայտնում են լրատուական գործակալութիւնները` վկայակոչելով հետաքննութեան ներկայացուցչի տուեալները, ըստ որոնց`Բէյլզը մարտի 11-ին լքել է Աֆղանստանի հարաւում գտնուող ռազմական բազան եւ երկու գիւղերում հաշուեյարդար տեսել խաղաղ բնակչութեան հետ, այդ թւում` երեխաների: Մեղաւոր ճանաչուելու դէպքում Բէյլզին մահապատիժ է սպառնում: Սերժանտն այժմ գտնւում է Քանզաս նահանգի ռազմական կալանավայրում: Փաստաբանի հետ հանդիպման ժամանակ նա յայտարարել է , որ չի յիշում, թէ ինչ է կատարուել իր հետ մարտի 11-ին:
  -   Հասարակութիւն