ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգոյ Կարապետեանը խորհրդակցութեան էր հրաւիրել հանրապետութեան կաթի մթերման եւ վերամշակման խոշոր ձեռնարկութիւնների ներկայացուցիչներին` քննարկելու կաթի մթերման գնի իջեցման վերաբերեալ վերջին շրջանում նախարարութեան «թէժ գծովէ, ինչպէս նաեւ այլ աղբիւրներով ստացուող ահազանգերի ու դժգոհութիւնների իրական հիմքերը, արտադրողների եւ մթերողների յարաբերութիւնների կանոնակարգման խնդիրները:
Նշուեց, որ մարտի 17-ին նախարարութիւնում կազմակերպուած նախորդ հանդիպման ժամանակ կաթի գնի իջեցումը կանխելու ուղղութեամբ ձեռք բերուած որոշակի պայմանաւորուածութիւններով հանդերձ, ցաւօք, գնանկման մասին դժգոհութիւնները դեռեւս շարունակւում են:
«Ես ձեզ հետ խօսում եմ ոչ թէ որպէս նախարար, այլ որպէս գործընկեր, ով, ելնելով գիւղում առկայ դժուարութիւններից եւ ձեր հնարաւորութիւններից, փորձում է այնպիսի լուծումներ գտնել, որը եւ գիւղացուն կ'օգնի, եւ չի վնասի ձեզ: մեր հանդիպման նպատակը շահաւէտ եւ ընդունելի պայմանաւորուածութեան ձեռքբերումն է` կաթի գնի նուազում թոյլ չտալու համար»,- նշեց նախարարը:
Ի վերջոյ, ծաւալուած շահագրգիռ երկխօսութեան ընթացքում ներկայացուած համոզիչ հաշուարկների եւ նախարար սերգոյ կարապետեանի հիմնաւոր յորդորների արդիւնքում կողմերը յանգեցին վերջնական եզրահանգման` պէտք է ըստ ամենայնի նպաստել գիւղացուն օժանդակելու պետական քաղաքականութեան իրականացմանը`թոյլ չտալով մթերման գնի նուազում: