Խաչատուր Սուքիասեանը դիմել է թիւ 10 ընտրատարածքային ընտրական յանձնաժողովին` իր հարցով որոշումը կայացնել հնարաւորինս շուտ
26-03-2012 13:38:36 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Խաչատուր Ալբերտի Սուքիասեանի դիմումը թիւ 10 ընտրատարածքային ընտրական յանձնաժողովին,
ԴԻՄՈՒՄ
2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան 15.03.2012թ. թիւ 25/01-15311 գրութիւնը հաշուի չառնել եւ սահմանուած կարգով գրանցել ինձ, որպէս պատգամաւորի թեկնածու:
Առ այսօր, թիւ 10 ընտրատարածքային ընտրական յանձնաժողովի կողմից որոշում չի կայացուել:
Կանխատեսելով թիւ 10 ընտրատարածքային ընտրական յանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնյայտ է դառնում իշխանութեան վերահսկողութեան տակ գտնուող զանգուածային լրատուամիջոցների կողմից միակողմանիօրէն տարածած տեղեկութիւններից, հաշուի առնելով այն, որ իմ համոզմամբ բացասական որոշումը կայացուելու է որքան հնարաւոր է ուշ, որպէսզի փորձէք ինձ զրկել իմ իրաւունքներից օգտուելու հնարաւորութիւնից, նաեւ ժամկէտի իմաստով (իսկ մենք լաւ գիտենք, որ քարոզչութիւնն իրականացւում է որոշակի ժամկէտում),
խնդրում եմ`
- իմ հարցով որոշումը կայացնել հնարաւորինս շուտ:
Յարգանքով` Խաչատուր Սուքիասեան