ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը` ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստում


ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը` ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստում

  • 26-03-2012 14:47:50   |   |  Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամուէլ Նիկոյեանի գլխաւորած խորհրդարանական պատուիրակութիւնը մարտի 26-ին մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ պետութիւնների համագործակցութեան միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք յոբելեանական նիստին: Այցի ծրագրում նախատեսուած են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թւում`ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատուիենկոյի, Ղազախստանի խորհրդարանի Մէջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահ Լէոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ ՀՀ խորհրդարանական պատուիրակութեան կազմում են ԱԺ պատգամաւորներ Գագիկ Մինասեանը եւ Հերմինէ Նաղդալեանը:
  -   Քաղաքական