Յայտարարութիւն` ՀՀ Պետական կարճաժամկէտ պարտատոմսերի հերթական թողարկման մասին
26-03-2012 15:13:44 | Հայաստան | Տնտեսութիւն
Սոյնով ՀՀ Կբ-ն տեղեկացնում է, որ 2012թ. մարտի 29-ին ժամը 10.30-ին տեղի կ'ունենայ Հայաստանի Հանրապետութեան պետական (գանձապետական) կարճաժամկէտ AMGT06105124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ`
Թողարկման ծաւալը` 1 000 000 000 (մէկ միլիարդ) դրամ
Պոտենցիալ գնորդները` պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարութեան կողմից ընտրուած դիլերները, որոնք գործում են իրենց անունից եւ իրենց հաշուին կամ իրենց անունից` ներդրողների հաշուին եւ գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացուող առաջարկութիւնների առաւելագոյն ծաւալը` Գանձապետական պահառուի կողմից ներկայացուող ոչ մրցակցային առաջարկութիւնների առաւելագոյն սահմանը թողարկման ծաւալի 10%-ի չափով:
Գանձապետական պահառուի միջոցով մէկ ներդրողի կողմից ներկայացուող յայտի առաւելագոյն ծաւալը` գանձապետական պահառուի միջոցով մէկ ներդրողի կողմից ներկայացուող յայտի առաւելագոյն ծաւալը չի սահմանափակւում:
Դիլերի կողմից ներկայացուող ոչ մրցակցային յայտերի առաւելագոյն ծաւալը թողարկման ծաւալի 20%- ից ոչ աւել:
Գանձապետական պահառուի եւ դիլերների կողմից ներկայացուող ոչ մրցակցային առաջարկութիւնների բաւարարուող առաւելագոյն ծաւալը չի կարող գերազանցել թողարկման ծաւալի 30%-ը:
Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նուազագոյն ծաւալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ: