ԴԱՀԿ-ում կը քննարկուեն Հայաստանում մասնաւոր հարկադիր ծառայութեան ներդրման հնարաւորութիւնները


ԴԱՀԿ-ում կը քննարկուեն Հայաստանում մասնաւոր հարկադիր ծառայութեան ներդրման հնարաւորութիւնները

  • 26-03-2012 16:55:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արդարադատութեան նախարարութեան դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայութիւնը, նպատակ ունենալով ՀՀ հարկադիր կատարողներին ծանօթացնել եւրոպական փորձին միջազգային փորձագէտներ է հրաւիրել Հայաստան: Մասնաւորապէս, Հայաստանի հարկադիր կատարողների համար զեկոյցներով հանդէս կը գան Դատական կատարողների միջազգային միութեան առաջին փոխնախագահ Բերնարդ Մենիւն եւ Հարկադիր կատարման հարցերով ԵՄ փորձագէտ Ջոս Աութդեհագը: Մարտի 26-29-ը ԴԱՀԿ-ում անցկացուող Կը լոր-սեղան քննարկումների շրջանակում կը ներկայացուեն Մարդու իրաւունքների եւրոպական կ'ոնուենցիան ու հարկադիր կատարողների գործունէութիւնը, Եւրոպայում գործող հարկադիր կատարման ծառայութեան տարբեր համակարգերի համեմատական վերլուծութիւնը, իրաւական կրթութեան ԵՄ չափանիշները, ինչպէս նաեւ հարկադիր կատարման միջպետական գործառոյթների կարգաւորումները: Փորձագէտները կը ներկայացնեն եւրոպական երկրներում հարկադիր կատարման համակարգերը, ինչպէս նաեւ դրանց զարգացման հեռանկարները. պետական եւ մասնաւոր ծառայութեան մոդելները, ինչը հնարաւորութիւն կը տայ քննարկելու մասնաւոր հարկադիր ծառայութեան մոդելի կիրառման նպատակայարմարութիւնը Հայաստանի համար: Նշենք, որ դեռեւս 2011 թ. հոկտեմբերին ԴԱՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտագործնական համաժողով, որի նպատակն էր ուսումնասիրել տարբեր երկրների փորձը եւ քաղել մեր երկրի համար կիրառելի լաւագոյնը:
  -   Մամլո հաղորդագրություն