Արցախի հարաւային հատուածների զարգացումը ունի կարեւոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նշանակութիւն


Արցախի հարաւային հատուածների զարգացումը ունի կարեւոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նշանակութիւն

  • 26-03-2012 17:47:10   |   |  Տնտեսութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանի մօտ մարտի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցութիւն` նուիրուած Հադրութի շրջանի հարաւային թեւի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին: Յատուկ ուշադրութիւն է դարձուել ժողովրդագրական իրավիճակի բարելաւման, գիւղատնտեսութեան եւ ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակոյ Սահակեանը այս երեք ուղղութիւնները համարել է սերտօրէն փոխկապակցուած` յաւելելով, որ նրանցից իւրաքանչիւրում բացթողումները ուղղակիօրէն կ'ազդեն միւսների վրայ: Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետութեան հարաւային հատուածների զարգացումը ունի կարեւոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նշանակութիւն, ինչը համապատասխան մօտեցում է պահանջում նրանց պլանաւորման եւ իրականացման ժամանակ: Նախագահ Սահակեանը կոնկրէտ յանձնարարականներ է տուել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղութեամբ: Խորհրդակցութեանը մասնակցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Տնտեսութիւն