Կարէն Անդրէասեան. ՀՀ մշակոյթի նախարարութեան գործունէութեան ոլորտում առկայ թերութիւններն ու խնդիրները


Կարէն Անդրէասեան. ՀՀ մշակոյթի նախարարութեան գործունէութեան ոլորտում առկայ թերութիւններն ու խնդիրները

  • 27-03-2012 11:02:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտպանի գնահատականը ՀՀ մշակոյթի նախարարութեան գործունէութեան ոլորտում 2011թ. զարգացումներին • Բաւարար միջոցներ չեն ձեռնարկուել թանգարանների պահպանման եւ զարգացման ուղղութեամբ: Ցուցադրական տարածքների պակասի պատճառով թանգարաններում ցուցադրւում են պետական պահոցներում պահուող թանգարանային հաւաքածուների մօտ 9%-ը: • Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրուել թատրոնների նիւթատեխնիկական յագեցուածութեան խնդրի լուծման ուղղութեամբ: Մասնաւորապէս, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն ունի հիմնանորոգման եւ նոր տեխնիկական հնարաւորութիւններով համալրման կարիք, իսկ առանձին դէպքերում թատրոնները, օրինակ Մնջախաղի պետական թատրոնը ապահովուած չէ սեփական տարածքով: • Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրուել համայնքային գրադարանների պահպանման ուղղութեամբ: Թէեւ Նախարարութեան ենթակայութեան տակ եղած 13 գրադարաններում վիճակը էականօրէն բարելաւուել է, սակայն համայնքների ենթակայութեան տակ գտնուող գրադարանների վիճակը հեռու է բաւարար լինելուց: • Չեն իրականացուել բաւարար գործողութիւններ մարզերում մշակութային կեանքի համաչափ զարգացման համար անհրաժեշտ կայուն եւ արդիւնաւէտ մեխանիզմներ ստեղծելու ուղղութեամբ: • Արձանագրուել են խնդիրներ մշակութային արժէքների, պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պահպանութեան բնագաւառում: ՀՀ պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պահպանութեան եւ օտարման ոչ ենթակայ ցուցակում ընդգրկուած որոշ շէնքեր գտնւում են քանդման վտանգի տակ: Ըստ որոշ ուսումնասիրութիւնների, «կումայրիէ ճարտարապետական արգելոց թանգարանում որոշ շէնքեր վթարային վիճակում են: • Չեն ձեռնարկել բաւարար միջոցներ` հաշմանդամների համար մշակութային կեանքին մասնակցելու իրաւունքի իրացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղութեամբ: Արձանագրուած դրական զարգացումները • Կազմակերպուել են մի շարք պետական պաշտօնական համերգներ: • Հայաս¬տանի ազ¬գային պատկերասրահի ժամանակակից դիզայնով եւ տեխնիկական հնարաւորութիւններով եռալեզու (հայերէն, անգլերէն, ռուսերէն) նոր բացուած վեբ կայքի (www.nga.am,www.gallery.am) միջոցով հասարակութեանը հասանելի են դարձել շտեմարանում գտնուող շուրջ 12.500 թանգարանային արժէքների մասին տեղեկոյթները: • Հայաստանի թանգարաններում կազմակերպուել են շուրջ 200 մշտական եւ անհատական ցուցադրութիւններ, բացի այդ «թանգարանների գիշերէ համա-եւրոպական ակցիային մասնակցել է 59 թանգարան` 107420 այցելու, իսկ եւրոպական ժառանգութեան օրերին` 36 թանգարան` 11791 այցելու: • Թանգարանային ֆոնդերը համալրուել են 6661 առարկաներով, ամրակայուել է 2645 եւ վերականգնուել 1168 թանգարանային առարկայ: • Գրադարանային հաւաքածուները համալրուել են 59515 միաւորով: • Տեղեկատուութեան եւ ծառայութիւնների մատչելիութիւնն ապահովելու նպատակով նորացուել են գրադարաններից օգտուողներին տրամադրուող էլեկտրօնային-տեղեկատուական աղբիւրները («EBSKOէ եւ Ռդ-ի խոշորագոյն էլեկտրօնային ռուսալեզու հաւաքածուների` «Integrum Worldէ տեղեկատուութեան տուեալների փաթեթները): • Իրականացուել են արդէն աւանդական դարձած Գրադարանավարի օրուան նուիրուած` «հանդիպման վայրը` գրադարանէ ծրագիրը, որին մասնակցել է 102 գրադարան եւ կազմակերպուել է 257 միջոցառում: • Հայ գրատպութեան 500-ամեակին եւ «Երեւանը` 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տօնակատարութիւններին ընդառաջ իրականացուել են մի շարք միջոցառումներ: • Հաշմանդամների գրադարանային սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզային գրադարանների միջոցով իրականացուել է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը: • Տեսողութեան խնդիրներ ունեցող մարդկանց համար ՀՀ Կ'ոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզային գրադարաններում տեղակայուել է «արեւէ տեղեկատուական հաղորդակցման ծրագիրը: • «Մշակութային մարզ» ծրագրի շրջանակներում մարզերում կազմակերպուել են շուրջ 74 թատերական եւ համերգային կազմակերպութիւնների հիւրախաղեր, հայկական արտադրութեան ֆիլմերի ցուցադրութիւններ, գրքի ցուցահանդէս-տօնավաճառներ, ինչպէս նաեւ մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելոյթներ Երեւանում: • Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամեակին նուիրուած միջոցառումների շրջանակներում Գիւմրիում ու Վանաձորում առաջին անգամ իրականացուեց «միջհամայնքային մշակութային 1-ին ցուցահանդէսը (մարզային «ArtExpoէ) եւ մրցոյթ-փառատօնըէ: Կարէն Անդրէասեան Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Արձանագրուած դրական զարգացումները, թերութիւններն ու խնդիրները ներկայացուած են ոչ սպառիչ: Տարեկան զեկոյցի սոյն բաժինն (16) ամբողջութեամբ կարող էք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/543 հասցէով: Յաջորդիւ կը տարածուի ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան ոլորտին վերաբերող թիւ 20 բաժնի ամփոփումը: Տարեկան զեկոյցը կազմուել է ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրուած բողոքների, օրէնսդրութեան վերլուծութեան, մամուլի արժանահաւատ եւ չհերքուած հրապարակումների, միջազգային եւ տեղական կազմակերպութիւնների զեկոյցների, ինչպէս նաեւ ոլորտի մասնագէտների ու իրաւապաշտպանների հետ հարցազրոյցների արդիւնքում ստացուած տեղեկութիւնների հիման վրայ:
  -   Մամլո հաղորդագրություն