Նոր հրատարակութիւններ` Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ


Նոր հրատարակութիւններ` Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ

  • 27-03-2012 11:38:32   |   |  Նոր գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ լոյս է ընծայել Գեւորգ աբեղայ Սարոյեանի (ներկայիս` Գեւորգ եպիսկոպոս) ?Երուանդ վարդապետ Տէր-մինասեանի եկեղեցագիտական գործունէութիւնը (1892-1910) եւ լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչութիւնները? եւ Վալերի Գ. Թունեանի ?Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսէս Է Աշտարակեցի - ?Պաշտպան Հայրենեաց?? գրքերը: Գեւորգ աբեղայ Սարոյեանն իր աշխատանքում փորձել է վեր հանել եւ համակողմանի վերլուծութեան ենթարկել 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի առաջին տասնամեակների Հայ Եկեղեցում ծաւալուած աստուածաբանական զարգացումները, այդ թւում բարենորոգչական շարժման խնդիրները: Աստուածաբանութեան եւ հայագիտութեան շրջանակներում առաջին անգամ խորքային վերլուծութեան ենթարկելով Երուանդ վարդապետ Տէր-մինասեանի հոգեւոր գործունէութիւնը, աստուածաբանական եւ եկեղեցագիտական ըմբռնումները` հեղինակը յանգում է այն եզրակացութեան, որ Երուանդ վարդապետն իր եկեղեցագիտական գործունէութեամբ մեծապէս նպաստել է Հայոց Եկեղեցու մտաւոր կեանքի զարգացմանը, նրա գիտական հեղինակութեան բարձրացմանը եւրոպացի հայագէտների եւ աստուածաբանների շրջանակներում: Վալերի Թունեանը ռուսալեզու իր մենագրութեան մէջ ներկայացնում է 19-րդ դարի Հայ Եկեղեցու նշանաւոր հայրապետ Ներսէս Աշտարակեցի կաթողիկոսի գործունէութիւնը Ռուսական կայսրութեան 19-րդ դարի առաջին կէսի քաղաքականութեան հետ փոխադարձ կապի մէջ: Օգտագործելով ռուսական եւ հայկական բազմաթիւ արխիւային փաստաթղթեր` հեղինակը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Կովկասի քաղաքական պատկերի վրայ նկարագրում է Հայ Եկեղեցու գործունէութիւնը եւ կարգավիճակը: Երկու աշխատութիւնները հրատարակուել են Մայր Աթոռի բարերար Գաբրիէլ Չեմպերճեանի մեկենասութեամբ:
  -   Նոր գրքեր