Սանահինի մեխանիզացուած ուղեմասի վերակառուցումը կ'աւարտուի 2012 թուականի աշնանը


Սանահինի մեխանիզացուած ուղեմասի վերակառուցումը կ'աւարտուի 2012 թուականի աշնանը

  • 27-03-2012 15:52:19   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութիւնը շարունակում է Սանահինի մեխանիզացուած ուղեմասի վերակառուցումը: Վերականգնողական աշխատանքները Սանահինի դեպոյի բազայի վրայ սկսուեցին 2011 թուականի հոկտեմբերին: Նման լայնածաւալ աշխատանքները Սանահինի դեպոյում, որը կառուցուել է XIX դարի վերջում, կատարուել էին 1960-ական թուականներին: Ուղեմասի վերակառուցումն անցկացւում է երկու փուլով: Առաջին փուլի շրջանակներում կատարւում է դեպոյի շէնքի եւ արտադրամասերի վերանորոգումն ու վերականգնումը, երկու վերամբարձ կռունկների մոնտաժը, տարբեր մասերի, մասնաւորապէս փականագործական, զօդման, հիդրա-, պնեւմա- եւ էլեկտրասարքաւորումների վերանորոգման, տեխնիկական մասերի յագեցուածութիւնը: Երկրորդ փուլի շրջանակներում ուղեմասում կը տեղադրուի յատուկ տեխնիկական սարքաւորումը, կը կառուցուի խոշոր երկաթուղային տեխնիկայի վերանորոգման եւ տեղակայման համար նախատեսուած յատուկ ծածկը: Նաեւ նախատեսւում է վերանորոգել ուղեմասի վարչական շէնքը, որտեղ կը գործեն աշխատողների համար նախատեսուած տարածքները եւ մեքենավարների ուսուցանման դասարանը: Յիշեցնենք, որ անցեալ տարի Սանահինի ուղեմասում վերականգնուել է երկաթուղային տեխնիկայի 10 միաւոր` 4 դրեզին, 4 աւտոմօտրիս, 2 կռունկ: Հաշուի առնելով ուղեմասում ընթացող վերակառուցումը` 2012 թուականին նախատեսւում է վերականգնել երկաթուղային տեխնիկայի 8 միաւոր: Այսպիսով, «հկէէ Փբը-ն շարունակում է երկաթուղային ենթակառուցուածքի վերականգնման եւ արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում Ընկերութիւնը 2008 թուականից վերանորոգել է մօտ 160 կմ գիծ, փոխել մօտ 260 հազ. փայտէ կոճղ, վերանորոգուել 49 գծանց, 24 կամուրջ, վերակառուցուել են Երեւանի լոկոմոտիվային եւ վագոնային դեպոները եւ այլն:
  -   Տնտեսութիւն