Մեղադրւում են ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու եւ իրացնելու համար


Մեղադրւում են ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու եւ իրացնելու համար

  • 27-03-2012 16:07:54   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէի քննչական վարչութիւնում աւարտուել է ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու եւ իրացնելու դէպքի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը: Ըստ ՀՀ գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, նախաքննութեամբ պարզուել է, որ Ա. Մանուկեանը 2011թ. ապրիլի սկզբներին գնել է օղու սպիրտ, դրան աւելացրել ջուր եւ ստացել շշալցման ենթակայ օղի: Այնուհետեւ շշերի ընդունման կէտից գնել է օղու շշերի խցաններ, ապա տաքացնելով իր կողմից հաւաքուած շշերի եւ գնուած խցանների վրայ փակցուած ակցիզային դրոշմները` պոկել է դրանք եւ փակցրել իր կողմից պատրաստուած եւ տնայնագործական եղանակով փակուած կեղծ օղու շշերի վրայ: 2011թ. ապրիլի սկզբներից մինչեւ յուլիսի 17-ն ընկած ժամանակահատուածում Ա. Մանուկեանը պատրաստել է ընդհանուր 5 տեսակի 57 շիշ կեղծ օղի: Իրացման համար կեղծուած օղին Ա. Մանուկեանը յանձնել է Կ. Խաչկալեանին, ով աշխատել է Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող մի առեւտրի կէտում: «հրազդանե Քկհ-ի դատապարտեալ Գ. Վարդանեանը, 2011թ. յուլիսին տեղեկանալով, որ Ա. Մանուկեանը զբաղւում է կեղծ օղու պատրաստմամբ եւ իրացմամբ, վերջինիս պատուիրել է մէկ շիշը 1000 դրամով պատրաստել 2 տեսակի 50 շիշ կեղծ կոնեակ: Ա. Մանուկեանը, ձեռք բերելով անհրաժեշտ պարագաները, պատրաստել է կեղծ կոնեակի պատուիրուած խմբաքանակը եւ փոխանցել Գ. Վարդանեանի կողմից մատնանշած անձանց: այ. Մանուկեանին եւ Կ. Խաչկալեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 207-րդ յօդուածի 1-ին մասով, իսկ Գ. Վարդանեանին` ՀՀ քրէական օրէնսգրքի 38-207-րդ յօդուածի 1-ին մասով: քրէական գործն ուղարկուել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարան` ըստ էութեան քննելու համար:
  -   Հասարակութիւն