Արթուր Բաղդասարեանն ընդունել է Եւրոպական ներդրումային բանկի պատուիրակութեանը


Արթուր Բաղդասարեանն ընդունել է Եւրոպական ներդրումային բանկի պատուիրակութեանը

  • 27-03-2012 16:34:31   |   |  Քաղաքական

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանը մարտի 27-ին ընդունել է Եւրոպական ներդրումային բանկի պատուիրակութեանը` Հարաւային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում վարկային գործառնութիւնների բաժանմունքի ղեկավար Ֆիլիպ Սզիմչակի գլխաւորութեամբ: Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՆԲ ներգրաւուածութեամբ մի շարք ծրագրերի իրականացմանը` այդ թւում սահմանային ենթակառուցուածքների բարեփոխման համալիր ծրագրի ընթացքին վերաբերող հարցերի: ԵՆԲ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Արեւելեան Գործընկերութեան շրջանակներում բանկին տրուել է գործունէութեան առաւել ընդգրկուն շրջանակ` խորացնելու համագործակցութիւնը Արեւելեան Գործընկերութեան երկրների` այդ թւում Հայաստանի հետ: Այս համատեքստում կողմերը քննարկել են ԵՆԲ մասնակցութեամբ մի շարք նոր նախաձեռնութիւնների իրականացմանն առնչուող հարցեր: Քննարկուել է նաեւ առաջիկայում Երեւանում Եւրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի եւ ԵՄ այլ հաստատութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ աշխատանքային համաժողովի կազմակերպման հարցը:
  -   Քաղաքական