Ջրամատակարարման դադարեցում` Կենտրոն վարչական շրջանում


Ջրամատակարարման դադարեցում` Կենտրոն վարչական շրջանում

  • 28-03-2012 13:18:56   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«Երեւան Ջուր» ընկերութիւնը տեղեկացնում է իր յաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապուած, մարտի 29-ի ժամը` 10.00-22.00-ն կը դադարեցուի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պող. 12-80, Խորենացու փող. 28-160, Նար-դոսի փող. 5-40, Գլինկայի փող. 1-13 հասցէների ու նրբանցքների, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Արհեստաւորների փողոցների ու նրբանցքների եւ յարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերութիւնը հայցում է սպառողների ներողամտութիւնը պատճառուած անհանգստութեան եւ կանխաւ շնորհակալութիւն յայտնում ըմբռնման համար:
  -   Տնտեսութիւն