Վարդան Օսկանեանը հանդիպեց Շուէդիայից ժամանած պատուիրակութեան հետ
28-03-2012 13:57:18 | Հայաստան | Քաղաքական
Մարտի 28-ին վարդան Օսկանեանն ընդունեց Շուէդիայից ժամանած պատուիրակութեանը, որը գլխաւորում էր Շուէդիայի արտաքին գործերի նախարարութեան քաղաքական հարցերի վարչութեան պետ Բեօրն Լիրուակը: Հանդիպմանը ներկայ էր Հայաստանում Շուէդիայի դեսպան Դիանա Եանսենը:
Վարդան Օսկանեանի գրասենեակից տեղեկացնում են, որ զրոյցի հիմնական թեմաներն էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ գալիք խորհրդարանական ընտրութիւնները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Շուէդ հիւրերին հետաքրքրում էին նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները, յատկապէս իրադարձութիւնները Սիրիայում, Իրանում եւ Ռուսաստանում եւ դրանց հնարաւոր ազդեցութիւնը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կեանքի վրայ: