Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին, Կրթութիւն առանց խտրականութեան


Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին, Կրթութիւն առանց խտրականութեան

  • 28-03-2012 15:26:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանին, Պարոն վարչապետ Այսօր Հայաստանում խտրականութիւն է դրսեւորւում հաշմանդամութիւն ունեցող այն դիմորդների նկատմամբ, ովքեր ուզում են իրենց կրթութիւնը շարունակել Հայաստանի պետական բուհերում եւ սովորել պետպատուերի շրջանակում: Վճարովի համակարգի համար առնուազն անցումային միաւորներ հաւաքելու դէպքում 1-ին ու 2-րդ խմբերի, ինչպէս նաեւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամ անձիք անվճար ուսուցման համակարգ ընդունուելու համար պէտք է բժշկաuոցիալական փորձաքննութեան (ԲՍՓ) գործակալութեան կողմից եզրակացութիւն ներկայացնեն այն մասին, որ տուեալ մասնագիտութիւնը հակացուցուած չէ անձին: Այսինքն, հաշմանդամութիւն ունեցող դիմորդը նախ պէտք է թոյլտւություն ստանայ իր ուզած մասնագիտութեամբ սովորելու համար, այլապէս նրա դիմում-յայտը չի ընդունուի: Այս պահանջը մարդու իրաւունքների կոպիտ խախտում է, որը հակասում է Կրթութեան բնագաւառում խտրականութեան դէմ կ'ոնուենցիային, Հաշմանդամութիւն ունեցող անձանց իրաւունքների մասին Մակ-ի կ'ոնուենցիային, ինչպէս նաեւ մի շարք այլ միջազգային եւ տեղական իրաւական փաստաթղթերի: Տարիներ շարունակ այս կարգը (ՊԵՏԱԿԱՆ ԵՒ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ) նոյնութեամբ վերահաստատւում է ՀՀ կառավարութեան կողմից, առանց ուշադրութիւն դարձնելու անհատների եւ հասարակական կազմակերպութիւնների արձագանքներին: Ժամանակն է, հրաժարուել այդ ամօթալի պահանջից, որը խտրականութեան դրսեւորում է հաշմանդամութիւն ունեցող դիմորդի նկատմամբ: Ոչ ոք իրաւունք չունի անձի փոխարէն որոշում կայացնելու եւ կանխորոշելու նրա յետագայ կենսակերպը: Պահանջում ենք վերանայել ՊԵՏԱԿԱՆ ԵՒ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ կարգի 105.1 կէտը եւ հրաժարուել բժշկաuոցիալական փորձաքննութեան գործակալութեան կողմից տրուած եզրակացութիւնը պահանջելուց: Տուեալ եզրակացութիւնը միայն խորհրդատուական բնոյթ է կրում եւ այն չպէտք է սահմանափակի մարդու իրաւունքը միայն այն պատճառով, որ նա հաշմանդամութիւն ունի: 1. Զարուհի Բաթոյեան 2. Գեւորգ Քեհեան 3. Ռուզան Բադալեան 4. Տիգրան Աբաջեան 5. Արա Յարութիւնեան 6. Լիլեայ Կարապետեան 7. Արէն Ապիկեան 8. Անահիտ Գասպարեան 9. Անահիտ Խալաֆեան 10. Արմինէ Գրիգորեան 11. Մարիամ Սարգեան 12. Անի Վարդանեան 13. Գեւորգ Թումանեան 14. Լուսինէ Սաղումեան 15. Վարսեր Զաքարեան 16. Նելլի Փայտեան 17. Մուշեղ Յովսէփեան 18. Մերի Ալեքսանեան 19. Սուրէն Սարուխանեան 20. Սոֆեայ Յակոբեան 21. Տիգրան Առաքէլեան 22. Արաքս Հոխիկեան 23. Անի Քոչար 24. Կ'արինէ Գրիգորեան 25. Լուսինէ Գրիգորեան 26. Մանէ Մադոյեան 27. Լուսինէ Գուրգէնեան 28. Ագնէս Գասպարբեկեան 29. Արփինէ Խաչատրեան 30. Անի Պետրոսեան 31. Ժենեայ Մեհրաբեան 32. Արման Մուշեղեան 33. Արմինէ Կարախանեան 34. Անահիտ Քալանթարեան 35. Աղաւնի Եղիազարեան 36. Անի Սմբատեան 37. Դաւիթ Մելիքսէթեան 38. Աշխէն Թանդարեան 39. Իզաբելա Ալեքսանեան 40. Յասմիկ Համբարձումեան 41. Սոֆիա Յովսէփեան 42. Արծրուն Ներսիսեան 43. Մանէ Գրիգորեան 44. Սամուէլ Մխիթարեան 45. Հայկ Մկրտչեան 46. Դաւիթ Պօղոսեան 47. Աննա Աւետիսեան 48. Անոյշ Մուրադեան 49. Արմինէ Յովհաննիսեան 50. Անոյշ Առաքէլեան 51. Սերինէ Յարութիւնեան 52. Նարեկ Հայրապետեան 53. Յասմիկ Թուրշուջեան 54. Անի Յակոբեան 55. Տիգրանուհի Դաւթեան 56. Փարեան Փառանձեմ 57. Անահիտ Գեւորգեան 58. Վարդան Աւագեան 59. Արուս Յարութիւնեան 60. Վերոնիկա Աւետիսեան 61. Սիրարփի Հայրապետեան 62. Լաուրա Հոլիկեան 63. Գարիկ Աւետիսեան 64. Արմինէ Սահակեան 65. Անոյշ Մուրադեան 66. Արփինէ Բադալեան 67. Արաքս Ադամեան 68. Ռոզա Մարտիրոսեան 69. Սոնա Նահապետեան 70. Արեւիկ Ղարիբեան 71. Անի Աւետեան 72. Արսինէ Աւետեան 73. Լաուրա Անտօնեան 74. Կոմիտաս Բաղրամեան 75. Մելինէ Անտօնեան 76. Սոֆեայ Գալստեան 77. Կարէն Անտոնեան 78. Մարիամ Մուղդուսեան 79. Հայկուհի Բարսեղեան 80. Անի Գալստեան 81. Աննա Բալեան 82. Նոնա Մակարեան 83. Լիլիթ Եղիազարեան 84. Տաթեւիկ Եղիազարեան 85. Գայիանէ Շահբազեան 86. Կարէն Փալանջեան 87. Արտաշէս Յովհաննիսեան 88. Ռուդոլֆ Զաբրոդին 89. Քրիստինէ Վարդանեան 90. SL Յարութ Ղազարեան 91. Սուսաննա Թադեւոսեան 92. Նարինէ Սուսլիյեան 93. Հայկ Յովհաննիսեան 94. Սահակ Թադեւոսեան 95. Արփինէ Զարգարեան 96. Յասմիկ խաչերեան 97. Սամուէլ Յովհաննիսեան 98. Աննա Աւագեան 99. Արտակ Համբարձումեան 100. Նաիրի Մելքումեան 101. Արմինէ Բաբայեան 102. Յասմիկ Միրզոյեան
  -   Մամլո հաղորդագրություն