Վարչապետը յարգանքի տուրք է մատուցել Աշոտ Նաւասարդեանի յիշատակին
28-03-2012 17:55:33 | Հայաստան | Հասարակութիւն
Հայաստանի Հանրապետական կուսակցութեան հիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Նաւասարդեանի ծննդեան օրուայ կապակցութեամբ վարչապետ Տիգրան Սարգսեանն այցելել է Եռաբլուր պանթէոն:
Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, վարչապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նաւասարդեանի շիրիմին` յարգանքի տուրք մատուցելով նրա յիշատակին:
Տիգրան Սարգսեանը ծաղիկներ է դրել նաեւ սպարապետ Վազգէն Սարգսեանի եւ զօրավար Անդրանիկ Օզանեանի շիրիմներին: