Տարօն Մարգարեանն աշխատանքային շրջայց է կատարել նոր աւտոճանապարհների կառուցման շինհրապարակներ
28-03-2012 18:14:59 | Հայաստան | Տնտեսութիւն
Քաղաքապետ Տարօն Մարգարեանը ծանօթացել է մայրաքաղաքի ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ընթացքին
Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի երթեւեկութեան կանոնակարգման ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով իրականացուող նոր աւտոճանապարհների կառուցման շինհրապարակներ եւ տեղում ծանօթացել ընթացող աշխատանքներին:
Քաղաքապետի աշխատանքային շրջայցի առաջին կանգառը Քանաքեռ-զեյթուն վարչական շրջանում էր: Տարօն Մարգարեանը նախ ծանօթացել է Ուլնեցու փողոցից դէպի Ռուբինեանց փողոց տանող 2.5 կմ երկարութեամբ նոր շրջանցիկ աւօտճանապարհի կառուցման ընթացքին: «երեւաննախագիծէ ինստիտուտի տնօրէնն ու ճանապարհաշինարարը քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանուած ժամանակացոյցի եւ հաստատուած նախագծի վրայ ցոյց են տուել, թէ այդ պահին որ հատուածում են ընթանում հիմնական աշխատանքները: զեկուցուել է նաեւ, որ հիմնական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ աշխատանքներ են տարւում նաեւ աւտոճանապարհի որոշակի այլ հատուածներում: Այս համատեքստում Տարօն Մարգարեանին է ներկայացուել կառուցուող աւտոճանապարհի մասնաւորապէս այն հատուածը, որտեղ իրականացւում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Ճանապարհաշինարարը քաղաքապետին վստահեցրել է, որ աւտոճանապարհի մի հատուածը երթեւեկելի կը լինի մինչեւ սեպտեմբեր: Ի դէպ, շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսւում է «ալմաստէ գործարանին յարակից նախկինում երկաթուղային փոխադրումների համար նախատեսուած կամուրջը եւս ներառել տրանսպորտային հանգոյցում:
Քանաքեռ-զեյթուն վարչական շրջանում ճանապարհաշինական միւս ծրագիրը Ծարաւ Աղբիւրի փողոցում է իրականացւում: Այս աւտոճանապարհի կառուցմամբ ոչ միայն շօշափելիօրէն կը բեռնաթափուեն վարչական շրջանի կենտրոնական փողոցները, այլեւ Քանաքեռ-զեյթունը կարճ ճանապարհով կը միանայ Աւան վարչական շրջանին: Քանաքեռ-զեյթունի ճանապարհաշինական ծրագրերին ծանօթանալուց յետոյ քաղաքապետ Տարօն Մարգարեանը վարչական շրջանի ղեկավարին յանձնարարել է ամենօրեայ հսկողութիւն սահմանել աշխատանքների կատարման ընթացքին` խստօրէն հետեւելով սահմանուած ժամանակացոյցի պահպանմանը:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաեւ Մալաթիա-սեբաստիայ վարչական շրջանի Լենինգրադեան փողոցը Իսակովի պողոտային կապող աւտոմայրուղու կառուցման շինհրապարակ եւ հետեւել ընթացող աշխատանքներին: Արագընթաց օղակաձեւ մայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանին յարակից` անցումային տարածքով: Համաձայն նախագծի, երկու ուղղութիւններով 2-ական երթեւեկաշերտով աւտոմայրուղու երկարութիւնը կը կազմի 2.6 կմ: Քաղաքապետին զեկուցուել է նաեւ, որ շինաշխատանքների շրջանակում կը կառուցուեն շուրջ 1,9 կմ երկարութեամբ ուղետարներ, որոնք մի կողմից կը միանան Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ միւս կողմից Լենինգրադեան փողոցին: Աւտոմայրուղին կը լինի արագընթաց եւ լուսացոյցնէր չի ունենայ, ինչն ըստ էութեան կը բացառի հաւանական խցանումները, բացի այդ նաեւ զգալիօրէն կը բեռնաթափի աւտոմայրուղուն յարակից փողոցների տրանսպորտային հոսքերը: Տարօն Մարգարեանը յանձնարարել է յատուկ ուշադրութիւն դարձնել յատկապէս աւտոմայրուղուն զուգահեռ նախատեսուող ջրատարի եւ հեղեղատարի կառուցմանը, բացի այդ նաեւ արտաքին լուսաւորութեան, ինչպէս նաեւ կապի հաղորդակցուղիների ստորգետնեայ եղանակով կառուցմանը: Շինաշխատանքների աւարտից յետոյ կը մեկնարկեն մայթերի ու յարակից տարածքների բարեկարգման եւ կանաչապատման` ծաղկային լուծումներով եւ սիզամարգերով ձեւաւորման, աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացնում են, որ ընթացիկ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գոհացրել են քաղաքապետին:
«Շրջայցի արդիւնքում արձանագրեցինք, որ բոլոր աշխատանքներն ընթանում են նախանշուած ժամանակացոյցի համաձայն, ինչը գոհացուցիչ է: Սակայն յոյս ունենք, որ որոշ աշխատանքներ կ'աւարտենք նախատաեսուածից աւելի շուտ, ինչը կը նպաստի մայրաքաղաքի երթեւեկութիւնը օր առաջ բեռնաթափելուն: Ուլնեցի-Ռուբինեանց աւտոճանապարհի հիմնական աշխատանքները կ'աւարտուեն արդէն այս տարուայ սեպտեմբերին, իսկ Իսակով-Լենինգրադեանում աշխատանքների վերջնաժամկէտը սահմանուած է 2013 թուականի գարնանը»,-նշել է Տարօն Մարգարեանը` յաւելելով, որ «Երեւաննախագիծ» ինսիտուտի մասնագէտների հետ քննարկւում են առաջիկայ տարիներին նախատեսուող ճանապարհաշինական այլ ծրագրեր:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանօթացել է նաեւ Հալաբեան-աբելեան փողոցները կապող հատուածում կատարուող աշխատանքներին:
թիւն