ՎՏԲ -Հայաստան Բանկի 2011թ. գործունէութեան արդիւնքները


ՎՏԲ -Հայաստան Բանկի 2011թ. գործունէութեան արդիւնքները

  • 28-03-2012 18:26:28   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ յայտարարում է 2011թ. դեկտեմբերի 31-ի դրութեամբ ֆինանսական արդիւնքները Միջազգային ֆինանսական հաշուետուութեան ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան: 2011թ. հիմնական ֆինանսական ցուցանիշները • 2011 թուականը Վտբ-հայաստան Բանկը աւարտել է եկամտով • Զուտ եկամուտը կազմել է 1.6 մլրդ. ՀՀ դրամ • Յաճախորդների վարկային պորտֆելը աւելացել է 41.8% հասնելով մինչեւ 122.7 մլրդ ՀՀ դրամի • Յաճախորդներից ներգրաւուած միջոցների ծաւալը կազմել է 79.5 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային աւանդների ծաւալը 2010թ. նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ աճել է 28.9% եւ կազմել է 47.1 մլրդ ՀՀ դրամ • Իրաւաբանական անձանց աւանդային պորտֆելը կազմել է 32.5 մլրդ ՀՀ դրամ • Զուտ գործառնական եկամուտը 2010թ. նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ իջել է 5.4% եւ հասել 10.9 մլրդ ՀՀ դրամի: 2011թ. հիմնական ֆինանսական ցուցանիշները 2011թ. (մլրդ ՀՀ դրամ) Ընդամէնը %% աճ 31.12.2010թ. համեմատութեամբ Տեղը ՀՀ բանկային համ.-ում Ընդհանուր ակտիւներ 177.5 39.2% 3 Վարկային փաթեթ 122.7 41.7% 3 Ընդհանուր պարտաւորութիւններ 150 52.9% 3 Պարտաւորութիւններ յաճախորդների հանդէպ 79.5 35.9% 7 Ընդհանուր կապիտալ 27.5 - 4 Կանոնադրական կապիտալ 13.9 - 7 Զուտ եկամուտ 1.6 - 11 ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխաւոր տնօրէն-տնօրինութեան նախագահի ժ/պ Իւ. Գուսեւ,- 2011 թուականը ՎՏԲ- Հայաստան Բանկի համար դարձաւ հերթական յաջող զարգացման տարի: Մեզ յաջողուեց ոչ միայն հասնել, այլեւ մի շարք ցուցանիշներով գերազանցել մեր նպատակները: Դա ընդհանուր առմամբ արդար է ինչպէս ստացուած ֆինանսական արդիւնքների, այնպէս էլ Բանկի ռազմավարական խնդիրների իրականացման տեսակէտից: 2011 թուականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց իր զարգացումը որպէս ունիւերսալ Բանկ եւ ուժեղացրեց իր դիրքերը հիմնական ցուցանիշներով, մնալով առաջատար դիրքերում շուկայի ակտիւ մասնակիցների միջեւ: Ֆիզիկական անձանց ժամկետային աւանդների ծաւալը աճել է 28.9%, որը բացատրւում է մեր Բանկի հանդէպ ունեցած յաճախորդների վստահութեամբ եւ աւանդատուների միջեւ միջոցների պահմանման կուլտուրայի ձեւաւորմամբ: Բանկի յաճախորդների վարկային պորտֆելը աւելացել է 41.8%-ով` մինչեւ 122.7 մլրդ ՀՀ դրամ, ի շնորհիւ ինչպէս ֆիզիկական, այնպէս էլ իրաւաբանական վարկերի աճի: Վարկաւորման բնագաւառում մենք ակտիւ աշխատել ենք երեք հիմնական ուղղութիւններով` սպառողական վարկաւորում, հիփոթեքային վարկաւորում եւ վարկային քարտեր: Մենք նաեւ ակտիւ համագործակցել ենք մեծածախ եւ մանրածախ առեւտրային, շինարարական եւ սննդաարդիւնաբերական ընկերութիւնների հետ: Մենք վստահ ենք, որ 2012թ. կը լինի էլ աւելի արդիւնաւէտ, եւ ակնկալում ենք վարկային եւ աւանդային պորտֆելի աճի բարձր տեմպ: Ֆինանսական արդիւնքները 2011 թուականի արդիւնքներով Վտբ-հայաստան Բանկի զուտ եկամուտը կազմել է 1.6 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ակտիւները աճել են 39.2% մինչեւ 177.5 մլրդ ՀՀ դրամ: Աճի հիմնական ֆակտորն է հանդիսացել ֆիզիկական անձանց վարկաւորման ծաւալների աւելացումը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը (վարկեր եւ աւանսներ յաճախորդներին) 2011թ.-ին աճել է 41.8%` 86.6 մլրդ ՀՀ դրամից հասնելով մինչեւ 122.7 մլրդ ՀՀ դրամ: Յաճախորդների հաշուին առկայ միջոցների ծաւալը աճել է 21 մլրդ ՀՀ դրամով, կազմելով 79.5 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց միջոցները աւելացել է 28.9% 2010 թուականի նոյն ժամանակաշրջանի համեմատութեամբ, հասնելով 47 մլրդ ՀՀ դրամի: Կորպորատիւ յաճախորդների հաշուին առկայ միջոցները կազմում են 32.4 մլրդ ՀՀ դրամ: 2011 թուականին Բանկն իր ծառայութիւններն է մատուցել շուրջ 286.4 հազար յաճախորդներ-ֆիզիկական անձանց եւ 5.3 հազար յաճախորդներ-իրաւաբանական անձանց, փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Բանկը շարունակում էր ընդլայնել իր բաժինը շուկայում ի շնորհիւ ՎՏԲ բրենդի հանդէպ բարձր վստահութեան եւ յաճախորդների որակեալ սպասարկմանը: Ընդհանուր առմամբ Բանկի բաժինը շուկայում 2011 թուականի աւարտին կազմել է 9.6% վարկերի եւ 7.5% աւանդների մասով: Մանրածախ բիզնես 2011 թուականին Վտբ-հայաստան Բանկը շարունակեց իր ագրեսիւ գործունէութիւնը մանրածախ բիզնեսի տարբեր բնագաւառներում եւ լաւացրեց է իր առաջատար դիրքերը ՀՀ բնակչութեանը տրամադրուող մանրածախ ծառայութիւնների շուկայում: Հաշուետու տարում Բանկը լրացրեց իր ծառայութիւնների եւ պրոդուկտների շարքը. մշակուեցին եւ ներդրուեցին նոր քարտային տեսակներ, սպառողական վարկեր, աւտոմեքենայի ներկրման վարկեր, ընդլայնուեց դրամական փոխանցումների համակարգերի շարքը եւ այլն: Ֆիզիկական անձանց միջոցների յարաբերական աճը 2011 թուականին կազմել է 28.9 %, իսկ բացարձակ աճը` 10.6 մլրդ ՀՀ դրամ, որը եւս մէկ անգամ ապացուցեց ֆիզիկական անձանց աւանդների ներգրաւման շուկայում Վտբ-հայաստան Բանկի առաջատար դիրքերը: Ֆիզիկական անձանց աւանդների ներգրաւման վարկանիշը 2010 թուականի նոյն ժամանակաշրջանի համեմատութեամբ բարձրացել է, որի արդիւնքում Բանկը 3-րդ հորիզոնականից տեղափոխուել էր 2-րդ, ինչն էլ յանգեցրել էր շուկայի բաժնի աւելացման` 8.7%-ից 9.3%: ՎՏԲ-Հայաստան Բանկը մնում է առաջատարներից մէկը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների շուկայում: Բանկն առաջարկում է իր յաճախորդներին Հայաստանի տարածքում եւ նրա սահմաններից դուրս արագ եւ յուսալի գումար փոխանցել ինչպէս իրենց հաշուեհամարներից, այնպէս էլ առանց հաշուի բացման: Բանկը համագործակցում է 10 հիմնական միջազգային խոշորագոյն դրամական փոխանցումների համակարգերի հետ: Ֆիզ.անձանց տրամադրած վարկերի ծաւալը աւելացել է 44%, 15.0 մլրդ ՀՀ դրամով եւ 2011թ. արդիւնքներով կազմել է 48.8 մլրդ ՀՀ դրամ: Այդպիսով Վտբ-հայաստան Բանկը գրաւեց շուկայի զգալի մասը` 12.9% եւ տեղափոխուեց 2-րդ հորիզոնական: Տարուայ ընթացքում վերանայուել եւ թարմացուել են ֆիզիկական անձանց վարկաւորման բոլոր տեսակների պայմանները: Բանկի աշխատանքը 2011 թուականին ուղղուած էր ոչ միայն աւանդային եւ վարկային պորտֆելի աւելացմանը եւ մանրածախ ծառայութիւնների իրացման արդիւնաւէտութեան բարձրացմանը, այլեւ, նախեւառաջ, մանրածախ ծառայութիւնների շարքի բարելաւմանը, իրացման այլընտրանքային տարբերակների զարգացմանը, որոնք թոյլ են տալիս, թեթեւացնել եւ կրճատել յաճախորդի սպասարկման ժամանակը, սպասարկման որակի բարձրացումը, մասնաճիւղերի ձեւաւորման ստանդարտացման վերահսկումը, յաճախորդների հետ յետադարձ կապի ուժեղացմանը Բանկի յաճախորդների դիմում-բողոք/պահանջների ընդունման ընթացակարգի օպտիմալացման շնորհիւ: Կորպորատիւ բիզնես ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանեց իր առաջատար դիրքերը կորպորատիւ բանկային բիզնեսում` աւելացնելով իր մասը կորպորատիւ յաճախորդների վարկաւորման շուկայում մինչեւ 11%: Բանկը սպասարկում է կորպորատիւ յաճախորդների բոլոր դասակարգերին, մատուցելով նրանց բանկային համալիր ծառայութիւններ: ՎՏԲ-Հայաստան Բանկը իր կորպորատիւ յաճախորդներին առաջարկում է բանկային ծառայութիւններ եւ պրոդուկտներ, հաշուի առնելով յաճախորդի բիզնեսի առաձնայատկութիւնը: ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել հայկական տնտեսութեան կարեւորագոյն բնագաւառները, նպաստելով ՀՀ տարածքում միջին եւ խոշոր բիզնեսի զարգացմանը: Բանկի կորպորատիւ յաճախորդներ են հանդիսանում ապահովագրութեան, շինարարութեան, առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտի, թեթեւ եւ ծանր արդիւնաբերութեան, ինչպէս նաեւ տեղեկատուական տեխնոլոգիաների եւ տելեկոմունիկացիաների ոլորտում յայտնի խոշորագոյն կազմակերպութիւնները: Տեղեկատու Գովազդի եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին Հեռ.` +(374 10) 58-28-60 Էլ. փոստ` pr@vtb.am
  -   Տնտեսութիւն