Անվճար ակնային զննումներ եւ բուժումներ Արարատի մարզում


Անվճար ակնային զննումներ եւ բուժումներ Արարատի մարզում

  • 28-03-2012 19:22:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 19-ից Արարատի մարզում մեկնարկել է Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժութեան նախագծի (ՀԱՆ) ծրագիրը, որի նպատակն է Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել անվճար բուժումներ սոցիալապէս անապահով անձանց համար: Մինչեւ մայիսի 31-ը բժշկական խմբերը Արարատի մարզում իրականացնելու են աչքի անվճար զննումներ: Մինչեւ ապրիլի 5-ը նրանք կը լինեն Մասիսի շրջանում, ապրիլի 6-ից մայիսի 3-ը` Արտաշատի շրջանում եւ մայիսի 4-ից 24-ը` Արարատի շրջանում: Ծրագրի շրջանակում երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կ'անցկացուեն նաեւ ակնային խնամքի հանրակրթական յատուկ դասընթացնէր: Այսօր Orange Հիմնադրամի խորհդրի նախագահ Բրունոյ Դիւթուան այցելեց Արարատի մարզի Մարմարաշէն գիւղ, որտեղ ընթանում են աչքի զննումներ բոլոր ցանկացողների եւ յատուկ դասընթացնէր դպրոցականների համար: Orange Հիմնադրամն աջակցում է Հան-ի 2012 թ. ողջ տարուայ աշխատանքերին` տրամադրելով 25,5 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ այս տարի Հայաստանի չորս մարզերում նախատեսւում է հետազօտել 13,400 բնակիչների (11,000 մեծահասակների եւ 2,400 երեխաների), տրամադրել 4,450 ակնոցներ, իրականացնել 820 վիրահատութիւններ եւ լազերային բուժումներ: Orange հիմնադրամի եւ Հայկական Ակնաբուժութեան նախագծի համագործակցութիւնը սկսուել է 2011թ., որի շնորհիւ 9056 բնակիչ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում անցեալ տարի ստացել է անվճար բժշկական ծառայութիւններ, որոնցից 640-ը ստացել է նաեւ անվճար վիրահատութիւն եւ լազերային բուժում, իսկ 3,524-ը ստացել են անվճար ակնոցներ: « Լինելով հաղորդակցութեան ընկերութիւն` մենք յատկապէս հոգում ենք հաղորդակցման խնդիրներ ունեցող մարդկանց մասին, իսկ տեսողութիւնը մարդկային հաղորդակցման ամենակարեւոր ուղիներից մէկն է: Անցեալ տարուայ ընթացքում մեր գործընկերներն իսկապէս տպաւորիչ աշխատանք կատարեցին Շիրակի եւ Արագածոտնի մարզերում: Երջանիկ ենք այս տարի կրկին աջակցել նրանց, այս անգամ արդէն չորս այլ մարզերում, որտեղի բնակիչները նոյնպէս կը կարողանան օգտուել անվճար ակնային զննումների եւ բուժումների հնարաւորութիւնից»,- ասաց Orange Արմէնիայ Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունոյ Դիւթուան: «Ուրախ ենք արձանագրել, որ Orange Հիմնադրամը մեր կողքին է լինելու ողջ 2012 թ. ընթացքում, ինչը մեզ աւելի լայնածաւալ գործունէութեան հնարաւորութիւն կը տայ: «Լոյս հայի աչքերին ծրագրի շրջանակում հան-ն այս տարի կ'աշխատի Հայաստանի հետեւեալ մարզերում` Արարատ` մարտ-մայիս, Վայոց Ձոր` յունիս, Սիւնիք` յուլիս եւ Արմավիր` սեպտեմբեր-հոկտեմբեր: Սա արդէն Հան-ի հինգերորդ շրջացն է Հայաստանում սկսած 2003 թ.»,- ասաց Հայկական ակնաբուժութեան նախագծի հայաստանեան գրասենեակի տնօրէն Նունէ Եղիազարեանը: Մանրամասների համար Արարատի մարզի բնակիչները պէտք է դիմեն իրենց բնակավայրի առողջութեան կենտրոն եւ հետեւեն այնտեղ փակցուած յայտարարութիւններին, կամ զանգահարեն 010 559068 հեռախօսահամարով: Ամբողջական ժամանակացոյցը կարելի է ներբեռնել “հայկական Ակնաբուժութեան Կենտրոնի” վեբ կայքից. http://eyecareproject-armenia.com/files/Ararat-Schedule-Arm.pdf
  -   Մամլո հաղորդագրություն