«Ժառանգութեան»նախընտրական շտաբը կը ղեկավարի Խաչատուր Քօքոբելեանը


«Ժառանգութեան»նախընտրական շտաբը կը ղեկավարի Խաչատուր Քօքոբելեանը

  • 28-03-2012 20:15:54   | Հայաստան  |  Քաղաքական

«ժառանգութեան» համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Յովհաննիսեանը մարտի 28-ին յայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրութիւնների նախընտրական շտաբի ձեւաւորման մասին: Այն տեղակայուելու է Բաղրամեան պողոտայի եւ Մոսկովեան փողոցի հատման վայրում` Մոսկովեան 31, տարածք 172 հասցէում: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին «ժառանգութեան» նախընտրական շտաբի լրատուական ծառայութիւնից, շտաբի պետ է նշանակուել Խաչատուր Քօքոբելեանը, տեղակալներ` Գէորգ Կալենչեանը եւ Յովհաննէս Ղազարեանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինեանը, Ալեքսանդր Արզումանեանը եւ Ռուբեն Յակոբեանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարեանը, մամուլի խօսնակը` Յովսէփ Խուրշուդեանը: Կենտրոնական ընտրական յանձնաժողովում «ժառանգութեանէ ներկայացուցիչը կը լինի Արմէն Թորոսեանը, կամաւորականների աշխատանքի համակարգողները` Անոյշ Սեդրակեանն ու Սուսաննա Բարխուդարեանը:
  -   Քաղաքական