Յայտարարութիւն` ՀՀ Պետական կարճաժամկէտ պարտատոմսերի հերթական թողարկումների մասին
29-03-2012 11:22:35 | Հայաստան | Տնտեսութիւն
Սոյնով ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2012 թուականի ապրիլ ամսին տեղի կ'ունենան Հայաստանի Հանրապետութեան պետական (գանձապետական) կարճաժամկէտ պարտատոմսերի ներքոյիշեալ թողարկումների տեղաբաշխման աճուրդները`
Թողարկման ամսաթիւը Թողարկման համարը Թողարկման ծաւալը Թողարկման ծաւալը տառերով (դրամ)
1 02.04.2012 AMGT52014139 1.500.000.000 Մէկ միլիարդ հինգ հարիւր միլիոն
2 16.04.2012 AMGT39141138 1.500.000.000 Մէկ միլիարդ հինգ հարիւր միլիոն
3 23.04.2012 AMGT13237126 500.000.000 Հինգ հարիւր միլիոն
Պոտենցիալ գնորդները` պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարութեան կողմից ընտրուած դիլերները, որոնք գործում են իրենց անունից եւ իրենց հաշուին կամ իրենց անունից` ներդրողների հաշուին եւ գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացուող առաջարկութիւնների առաւելագոյն ծաւալը` Գանձապետական պահառուի կողմից ներկայացուող ոչ մրցակցային առաջարկութիւնների առաւելագոյն սահմանը թողարկման ծաւալի 10%-ի չափով:
Գանձապետական պահառուի միջոցով մէկ ներդրողի կողմից ներկայացուող յայտի առաւելագոյն ծաւալը` Գանձապետական պահառուի միջոցով մէկ ներդրողի կողմից ներկայացուող յայտի առաւելագոյն ծաւալը չի սահմանափակւում:
Դիլերի կողմից ներկայացուող ոչ մրցակցային յայտերի առաւելագոյն ծաւալը թողարկման ծաւալի 20%- ից ոչ աւել:
Գանձապետական պահառուի եւ դիլերների կողմից ներկայացուող ոչ մրցակցային առաջարկութիւնների բաւարարուող առաւելագոյն ծաւալը չի կարող գերազանցել թողարկման ծաւալի 30%-ը:
Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նուազագոյն ծաւալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ:
Սոյնով բանկը տեղեկացնում է, որ աճուրդները տեղի կ'ունենան ժամը 10.30-ին: