Մեկնարկում է «Անդրադարձ գեղեցիկին եւ ներդաշնակին» կրթական ծրագիրը


Մեկնարկում է «Անդրադարձ գեղեցիկին եւ ներդաշնակին» կրթական ծրագիրը

  • 29-03-2012 17:28:52   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Գաֆէսճէան արուեստի կենտրոնը հրաւիրում է մասնակցելու «Անդրադարձ գեղեցիկին եւ ներդաշնակին» նոր կրթական ծրագրին: Այն նախատեսուած է բարձր դասարանների աշակերտների համար եւ իրականացւում է «Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արուեստի թանգարանի հաւաքածուից» ցուցահանդէսի շրջանակներում: Ծրագիրը ծանօթացնում է երիտասարդներին 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ռուսական արուեստին, ինչպէս նաեւ ստեղծում արուեստի վերաբերեալ մտքերի փոխանակման եւ քննարկման ստեղծագործ միջավայր: «Անդրադարձ գեղեցիկին եւ ներդաշնակին» կրթական ծրագրի առաջին հանդիպումը տեղի կ'ունենայ Գաֆէսճէան արուեստի կենտրոնում ապրիլի 5-ին: Ծրագրին մասնակցութիւնն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկութիւնների եւ գրանցումների համար զանգահարել` +37410 541932/34:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ